Փաշինյանին հասկացրին կամ հասկացավ, որ իրական դաշնակիցը ՌԴ-ն է, հիմա պետք է քայլեր անի. Օհանյան

Описание к видео Փաշինյանին հասկացրին կամ հասկացավ, որ իրական դաշնակիցը ՌԴ-ն է, հիմա պետք է քայլեր անի. Օհանյան

Երկկողմ բանակցություններն արդյունավետ են, երբ դու ուժեղ ես, նախկինում էլ են նման դեպքեր եղել, բայց այդ ժամանակ Հայաստանը հաղթած էր։ Փաշինյանը չի հասկանում, որ հիմա առանց միջնորդի երկխոսությունը խաբկանք է Ադրբեջանի կողմից, կամ հասկանում է, բայց ուզում է հերթական զիջումների համար պայմանավորվել, ինչի մասին ժողովրդին չի էլ ասում, բայց վերջում փաստի առաջ է կանգնեցնելու։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի համոզմամբ, հիմա պետք է հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ, նաև՝ ՀԱՊԿ շրջանակում․ «Փաշինյանի՝ վերջին ասուլիսի խոսքը ռազմավարական դաշնակցի նկատմամբ լսելով՝ պարզ դարձավ, որ նա հասկացել է՝ տարածաշրջանում գետնի վրա իրական ուժը Ռուսաստանն է, հասկացավ կամ հասկացրեցին։ Արդյոք լավացմա՞ն են գնում հարաբերությունները, խոսույթին նայելով՝ միգուցե, բայց գործնական քայլեր դեռևս չեն կատարվել։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке