Հավաքվելու ենք օրը մեջ, չկորցնելու համար միմյանց՝ Սուրբ Աննայի բակում. մեզ համար նահանջ գոյություն չ

Описание к видео Հավաքվելու ենք օրը մեջ, չկորցնելու համար միմյանց՝ Սուրբ Աննայի բակում. մեզ համար նահանջ գոյություն չ

Հավաքները շարունակելու ենք, մեզ համար նահանջ գոյություն չունի։

Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Շարունակելու ենք օրումեջ հավաքվել Սուրբ Աննա եկեղեցու բակում, գաղափարական զրույցներ են ունենալու ու տեղեկություններ են փոխանցելու միմյանց, քննարկելու նոր որակի Հայաստան, երկիր ունենալու հարցը։

Առաջիկա շաբաթ օրն էլ երիտասարդական հավաք է լինելու։ Ժամի և տեղի մասին մոտ ժամանակներս կասեմ։

Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք` սեփական ժողովրդի դեմ նռնակ կիրառած իշխանությունը հեշտ հեռացող չէ, բայց հաստատ հեռացող է։

Կեղտոտ համակարգի դեմ պետք է գործի արդար և ժողովրդային շարժման համակարգը։ Մեզ համար նահանջ գոյություն չունի, մենք հաղթանակի կհասնենք»,- ասաց Սրբազանը։

Комментарии

Информация по комментариям в разработке