Մեկ կարծիք ունեցողները՝ զորավոր մարդիկ. 27.08.2023.

Описание к видео Մեկ կարծիք ունեցողները՝ զորավոր մարդիկ. 27.08.2023.

Կատարել նվիրատվություն՝ https://cutt.ly/OBVHqlo

Քարոզի ժամանակ ընթերցված աստվածաշնչյան համարները՝

Մատթևոս 16: 18
Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։

1 Կորնթացիների 1:10-13
10 Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չլինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։ 11 Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում։ 12 Եւ այս եմ ասում՝ որ ձեզանից ամեն մէկն ասում է. Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան։ 13 Բաժանո՞ւած է Քրիստոսը. մի՞թէ Պօղոսը խաչուեցաւ ձեզ համար՝ կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք։

1 Մնացորդաց 12: 8
Եւ Գադեաններից բաժանուեցան գնացին Դաւիթի մօտ անապատի միջի բերդը քաջազուն մարդիկ, պատերազմի զինուորներ, վահան եւ նիզակ գործածող, նորանց երեսը առիւծի երես էր եւ սարերի վերայի այծեամների պէս արագաշարժ էին։

1 Մնացորդաց 12: 16-18
16 Եւ Բենիամինի որդկանցից եւ Յուդայիցն էլ եկան բերդը Դաւիթի մօտ։
Դավիթի մոտ էին գալիս Իսրայելից և Հուդայից զորավոր մարդիք, որոնց անունները գրված են թագավորաց գրքում, նրանք անհատներ էին։ Բայց նրանք շատ լավ էին տարբերում մարդկային ուժը, որ իրենք ունեին, Աստծո ընտրյալից։
Աստված սկզբում հովիվ ա ընտրում, հետոյա ժողովուրդ հավաքում կողքը, այլ ոչ թե հակառակը։
17 Եւ Դաւիթը նորանց առաջը դուրս եկաւ եւ պատասխան տուաւ ու ասեց նորանց. Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ ինձ օգնելու, իմ սիրտը ձեզ հետ մէկ կլինի. բայց եթէ խաբէութեամբ որ ինձ իմ թշնամիներին մատնէք, իմ ձեռքերումը անօրէնութիւն չլինելով, այն ժամանակ մեր հայրերի Աստուածը տեսնէ եւ յանդիմանէ։ 18 Եւ Հոգին պատեց իշխանների գլուխ Ամեսայիին, և նա ասեց.
Մենք քոնն ենք, ով Դաւիթ, եւ քեզ հետ՝ ով Յեսսէի որդի,
Խաղաղութի՜ւն, խաղաղութի՜ւն քեզ, եւ խաղաղութի՜ւն քո օգնականներին.
Որովհետեւ քո օգնականը քո Աստուածն է։

Комментарии

Информация по комментариям в разработке