Զոլաքարի N2 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտությունների աշխարհում» խորագրով միջոցառում:

Описание к видео Զոլաքարի N2 միջն. դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտությունների աշխարհում» խորագրով միջոցառում:

«Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի, Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան հ. 2 միջնակարգ դպրոցի և Շիրակի մարզի Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի համագործակցությամբ հոկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտությունների աշխարհում» խորագիրը կրող միջոցառում: Միջոցառման նպատակն էր արժևորել «Մասնագիտությունների կողմնորոշում» պարտադիր խմբակի կարեւորությունը ճիշտ եւ գիտակցված մասնագիտություն ընտրելու տեսանկյունից, ներկայացնել պարտադիր խմբակի վերջնարդյունքներն ապահովող մոտեցումներ, ինչպես նաև մասնագիտության ընտրության հարցում կարևորել աղջիկների և տղաների հավասար առաջնորդությունը:
Զոլաքարի N2 և Ձիթհանքովի միջնակարգ դպրոցների 6-12-րդ դասարանների աշակերտներն իրենց պատկերացումներն ու մոտեցումները ցուցադրեցին աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունները ներկայացնելով մասնագիտությունները ցուցասրահում, մասնագիտությունները գործնականում և մասնագիտությունները մրցելույթներում: Երկար ժամանակ է ինչ Զոլաքարի N2 և Ձիթհանքովի միջնակարգ դպրոցները միացել են «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսուցիչների առաջնորդության երկարամյա ծրագրին և այս երկու դպրոցների ուսուցիչ-առաջնորդների համագործակցության և աշխատանքի շնորհինվ ունեցան նման բազմաբովանդակ միջոցառում Զոլաքարում:
«Դասավանդի՛ր Հայաստան» շարժումը, որն ուղղված է կրթական արդարության խթանմանը, նման է հայկական Քոչարի պարին: Այն համապատասխանում է «Դասավանդի՛ր Հայաստան» հավաքական շարժման հայեցակարգին։ Միջոցառման վերջում հնչեց ավանդական հայկական Քոչարին:

Комментарии

Информация по комментариям в разработке