Հոգի նորոգող երգեր - Մերի Հովհաննիսյան - 10 Հոգևոր երգեր Meri Hovhannisyan Hogevor erger

Описание к видео Հոգի նորոգող երգեր - Մերի Հովհաննիսյան - 10 Հոգևոր երգեր Meri Hovhannisyan Hogevor erger

   • Աղոթքներ  
   • Հոգևոր ֆիլմ - Աստվածաշունչը  
   • 📝ՕՆԼԱՅՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԴՊՐՈՑ  
   • Հոգևոր երգերի շարաններ (Playlist) Hog...  
   • Հոգևոր երգեր  
   • Աստծո հրաշքները  
   • Պատասխանն Աստվածաշնչում է  
// 0:00 | Հավատքով վեր նայեմ (Havatqov ver nayem
5:19 | Ահավոր գիշեր էր Ahavor gisher e
10:18 | Աստված հավատարիմ է Astvac Havatarim e
14:14 | Տեր Քո առջև Ter Qo arjev
17:43 | Տեր Դու գիտես Ter Du Gites
21:38 | Ա՜խ, երանի Ax erani
25:49 | Մի վախեցիր Mi vaxecir
29:57 | Նայիր խաչին Nayir xachin
34:02 | Եթե դժվարության հանդիպես Ete djvarutyan handipes



https://linktr.ee/yourworship__

_____________________________________________________

Սրտիս մեջ մի խորը վերք,
Տես բացվել, դարձել է երգ,
Տեր մեկնիր ինձ ձեռքդ,
Մի ծածկիր երեսդ Սե՜ր։
Իմ աղոթքը Դու լսիր,

Տեր խնդրում եմ ինձ օգնիր,
Սիրող Քո մատները
Թող փաթաթեն վերքերը իմ։
Սիրող Քո մատները
Թող բուժեն վերքերը իմ։
Կրկներգ ///

Հավատքով վեր նայեմ Քեզնից մի խոսք առնեմ,
Ալեկոծ ջրերով քայլեմ, Քեզ հետ անցնեմ։
Ջրերին Քո հանդարտ հասնեմ, մխիթարվեմ,
Քո մեծ սիրո համար օրհնեմ Քեզ, մեծարեմ։
Սրտիս մեջ մի խորը վերք,
Տես բացվել, դարձել է երգ,
Տե՛ր, կարծես չունեմ հույս,
Դու ինձ հույս տուր իմ Հիսու՜ս։

Իմ աղոթքը Դու լսիր,
Տեր խնդրում եմ ինձ օգնիր,
Սիրող Քո մատները
Թող փաթաթեն վերքերը իմ։
Սիրող Քո մատները
Թող բուժեն վերքերը իմ։
_____________________________________________________

Ահավոր գիշեր էր, մի խավար գիշեր,
Երկնքից լույս ծագեց,
Եվ մի ձայն կարծես մեղմորեն ինձ կանչեց.
Եվ ասաց ինձ արի, մի մնա խավարին գերի,
Եվ լույսով ինձ պատեց, հանդերձներս փոխեց,
Լույսի որդի ինձ կոչեց:

Ուրախություն, խնդություն,
Աստվածային օրհնություն,
Շնորհքիդ հետ ինձ տվիր,
Ձեռքը իմ բռնեցիր, ասացիր աղոթիր,
Անբարբառ մի մանուկ էի
Եվ չգիտեի աղոթել,
Սուրբ հոգիդ տվեցիր և ինձ սովորեցրիր,
Թե ինչպես աղոթել:

_____________________________________________________

Թե ամենամոտ ընկերդ քեզ լքի,
Մեկ է Աստված քեզ հետ կլինի,
Թե կողակիցդ քեզ լքի,
Մեկ է Աստված քեզ հետ կլինի:

Հիշիր Աստված հավատարիմ է,
Դժվար պահին Նա քո կողքին է,
Դու լքված չես, անտեսված չես:
Հիշիր Աստված հավատարիմ է,
Դժվար պահին Նա քո կողքին է,
Դու մենակ չես, քեզ հետ է Աստված:

Թե բոլոր հարազատներդ քեզ լքեն,
Մեկ է Աստված քեզ հետ կլինի,
Երեխաներդ թե քեզ լքեն,
Մեկ է Աստված քեզ հետ կլինի:

_____________________________________________________


Տեր Քո առջև ծալվում են իմ ծնկները,
Եվ Դու Հիսուս դարձել ես իմ ճակատագիրը,
Եվ ես գիտեմ, որ կա հավերժ ինձ սիրող մեկը,
Եվ Նա Աստված է, ապրում է երկնքում:
Եվ ես գիտեմ, որ կա հավերժ ինձ սիրող մեկը,
Եվ Նա Հիսուսն է, ապրում է իմ սրտում:

Տեր Քո առջև ծալվում են իմ ծնկները,
Քեզ եմ ուզում ես նվիրել իմ սիրտն ու կյանքը,
Գիտեմ, որ կա մեկը, ով միշտ ինձ հասկանում է,
Եվ Նա Աստված է, ապրում է երկնքում:
Գիտեմ, որ կա մեկը, ով միշտ ինձ հասկանում է,
Եվ Նա Հիսուսն է, ապրում է իմ սրտում:

Տեր Քո առջև ծալվում են իմ ծնկները,
Կուզեմ պատմե՜լ իմ հոգու բոլոր վշտերը:
Գիտեմ, որ կա մեկը, Ով պատրաստ է միշտ լսել ինձ,
Եվ Նա Աստված է, ապրում է երկնքում:
Գիտեմ, որ կա մեկը, Ով պատրաստ է միշտ լսել ինձ,
Եվ Նա Հիսուսն է, ապրում է իմ սրտում:

Տեր Քո առջև ծալվում են իմ ծնկները,
Քեզ եմ տալիս կոտրված, խոցված իմ սիրտը,
Գիտեմ, որ կա մեկը, Ով կարող է բժշկել ինձ,
Եվ Նա Աստված է, ապրում է երկնքում:
Գիտեմ, որ կա մեկը, Ով կարող է բժշկել ինձ,
Եվ Նա Հիսուսն է, ապրում է իմ սրտում:

_____________________________________________________


Ախ որքան եմ Քեզ կարոտել,
Սահման չկա, չափ չկա,
Սիրտս անհամբեր է դարձել,
Երբ ես գալու իմ Արքա:

/Կրկներգ/
Ախ երանի, ախ երանի
Տեսնեի Քեզ իմ Հիսուս,
Կարոտ սրտով համբուրեի
Սուրբ ոտքերդ հոգուս լույս:

Ախ երանի այն աչքերին,
Որ տեսնում են Քեզ հիմա,
Հրեշտակներն են բազում զորքով
Քեզ ծառայում Տեր հիմա:

Ախ երբ պիտի ես էլ տեսնեմ
Քո վառ պատկերը լուսո,
Կարոտ սրտիս սերը բերեմ,
Դնեմ ոտքերիդ ներքո:

Ես Քեզ ծառայել եմ ուզում
Իմ ողջ սրտով ու հոգով,
Եկ, բնակվիր իմ սրտի մեջ,
Առաջնորդվեմ Քո Հոգով:

Պահիր սիրտն իմ Դու անարատ,
Որ արժանի լինեմ Քեզ,
Ես նվազեմ ու փոքրնամ,
Դու իմ մեջ հասակ առնես:

Ու երբ որ գաս Տեր իմ Հիսուս,
Մաքուր սիրտն իմ Քեզ բերեմ,
Քեզ հետ ապրեմ ես երկնքում
Ու Քեզնից չբաժանվեմ:

Ախ որքան եմ Քեզ կարոտել,
Սահման չկա, չափ չկա,
Սիրտս անհամբեր է դարձել,
Երբ ես գալու իմ Արքա:

/Կրկներգ/
Ախ երանի, ախ երանի
Տեսնեի Քեզ իմ Հիսուս,
Կարոտ սրտով համբուրեի
Սուրբ ոտքերդ հոգուս լույս:

Ախ երանի այն աչքերին,
Որ տեսնում են Քեզ հիմա,
Հրեշտակներն են բազում զորքով
Քեզ ծառայում Տեր հիմա:

Ախ երբ պիտի ես էլ տեսնեմ
Քո վառ պատկերը լուսո,
Կարոտ սրտիս սերը բերեմ,
Դնեմ ոտքերիդ ներքո:

Ես Քեզ ծառայել եմ ուզում
Իմ ողջ սրտով ու հոգով,
Եկ, բնակվիր իմ սրտի մեջ,
Առաջնորդվեմ Քո Հոգով:

Պահիր սիրտն իմ Դու անարատ,
Որ արժանի լինեմ Քեզ,
Ես նվազեմ ու փոքրնամ,
Դու իմ մեջ հասակ առնես:

Ու երբ որ գաս Տեր իմ Հիսուս,
Մաքուր սիրտն իմ Քեզ բերեմ,
Քեզ հետ ապրեմ ես երկնքում
Ու Քեզնից չբաժանվեմ:

#yourworship

Комментарии

Информация по комментариям в разработке