18. Բուն զրույց. Կրթություն | Նոր չափորոշիչ և ԿԶՆԱԿ հիմնադրամ

Описание к видео 18. Բուն զրույց. Կրթություն | Նոր չափորոշիչ և ԿԶՆԱԿ հիմնադրամ

2021թ. Կառավարությունը հաստատեց կրթության նոր չափորոշիչը, որն արդեն երեք տարի է` փորձարկվում է Տավուշի մարզի բոլոր դպրոցներում: 2023-2024 ուսումնական տարվանից չափորոշիչը ներդրվեց հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, իսկ 2026թ.-ից արդեն ամբողջ հանրակրթությունը պետք է կազմակերպվի նոր չափորոշչին համապատասխան: Չափորոշչային նոր պահանջներին բավարարելու համար ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական անձնակազմն ունի մասնագիտական և մեթոդական աջակցության կարիք: Այդ աջակցությունը ցուցաբերող կառույցներից մեկը «Կրթության զարգացման և նորարարութան ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամն է:

Հիմնադրամի գործունեության, չափորոշչի փորձարկման և ներդրման ընթացքի ու արդյունքների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bit.ly/4dE6vTc

#բունtv #բունզրույց #կրթություն

© Բուն TV
Web: http://boon.am/
Facebook:   / boontvofficial  
Telegram: https://t.me/boon_tv
Instagram:   / boon_tv  
TikTok:   / boon_tv  
LinkedIn:   / boon-tv-official  

Комментарии

Информация по комментариям в разработке