ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Описание к видео ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Աստղը երկնքում ժպիտ նկարեց,
մի հայացք ձգվեց լուսնից Ծիր Կաթին,
Արտևանունքը արցունքով ցողեց,
արցունքն այդ հղեց ծարաված ամպին:

Բազմախոնջ օրը ուսերը թոթվեց,
գլուխը ձգեց կապտածիր բարձին,
լուսնաժպիտը դանդաղ փշրվեց,
երկինք ու երկիր անքույթ ննջեցին:

Վարդաշուրթ այգը համբույրով մաշեց
տաք պռունկները անլույս խավարի,
գիշերը կրկին անխո՜ս նահանջեց,
օրը բարուրվեց ցոլքով ծիրանի...

https://www.facebook.com/permalink.ph...

Комментарии

Информация по комментариям в разработке