Ռոբերտ Ամիրխանյան- Անանձնություն

Описание к видео Ռոբերտ Ամիրխանյան- Անանձնություն

Վահագն Դավթյան
Անանձնություն

Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,
Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ

Комментарии

Информация по комментариям в разработке