Ոսկեվանցի Աշոտ Սաֆարյանը

Описание к видео Ոսկեվանցի Աշոտ Սաֆարյանը

Տեսանյութը պատմում է Տավուշի Ոսկեվան գյուղի 17-ամյա բնակչի՝ Աշոտ Սաֆարյանի մասին, ով լինելով սահամանապահ գյուղի սահման պահող երիտասարդ, լավ է հասկանում թիկունքի ամրության կարևորությունը: Բացի չափազանց հայրենասեր լինելուց, Աշոտը ակտիվ գործունեություն է ծավալում գյուղում, մասնակցում մի շարք երիտասարդական ծրագրերի, համախմբում և միավորում գյուղի ներսում և գյուղից դուրս բնակվող ոսկեվանցիներին: Սոցիալական տարբեր հարթակների միջոցով ներկայացնում է Ոսկեվանի համն ու հոտը, իրական գեղեցկությունը, գյուղում հող մշակող, քրտինք թափող գյուղացու ապրելակերպը: Սիրում է գյուղը, բնությունը և մարդկանց, ասել է, թե իր կյանքն առանց ծննդավայրի չի պատկերացնում: Աշոտին գյուղում շատ են սիրում: Ասում, որ նա գյուղի ապագա մինիստրն է, պարծանքը, որ հետագայում դեռ շատ բարձրունքների է հասնելու:

Комментарии

Информация по комментариям в разработке