Ո՞ր թուրքին կարող ենք վստահել՝ հոխորտացող Էրդողանի՞ն, թե՞ Ալիևին. Հակոբ Բագրատունի

Описание к видео Ո՞ր թուրքին կարող ենք վստահել՝ հոխորտացող Էրդողանի՞ն, թե՞ Ալիևին. Հակոբ Բագրատունի

«Սպասումը և ձևակերպումը, թե պատերազմ պետք է սկսվի, տեղին չէ, որովհետև իրականում այդ պատերազմն արդեն սկսված է, ընթանում է չափված, սահմանները ճշտած պատերազմ», - AlphaNews-ին տված բացառիկ հարցազրույցում նշում է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, լիբանանահայ համայնքի քաղաքական առաջնորդ Հակոբ Բագրատունին:

Լիբանանի հարավին Իսրայելը հարվածում է գրեթե ամեն օր, լինում են տասնյակ վիրավորներ, զոհեր: Նաև լիբանանյան դիմադրությունը՝ Հզբոլլահն է հարվածում Իսրայելին: Բայց ամեն ինչ միայն երկրի հարավով չի սահմանափակվում: Հուլիսի 30-ին Իսրայելը հարվածել էր նաև մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին՝ խոցելով Հզբոլլահի առաջնորդներից մեկին:
Պատասխանելով անվտագային միտումների մասին հարցին՝ Լիբանանի շուրջ ընդհանրապես և Միջին Արևելքի մայր գաղութներից լիբանանահայ համայնքի շուրջ հատկապես, Բագրատունին ընդգծում է, որ երկրում և համայնքում սպասողական վիճակ է, կարևորում է, որ Դոհայում և Կահիրեյում ընթացող բանակցությունները որոշ չափով հանդարտեցման նախանշաններով են, բայց ոչինչ դեռ հաստատ չէ:
«Լիբանանի ներքին քաղաքական որոշ շրջանակները արտաքին աշխարհի հետ ունեցած իրենց դաշինքների կամ բարեկամության պատճառով վերապահ են Հզբոլլահի դիմադրության ձևի հարցում: Լիբանանը, այո, դժվար կացության մեջ է, որի ազդեցությունը կրում է նաև Լիբանանի հայությունը», - նշում է Բագրատունին:



9:15 -9:53 Այո, դժբախտաբար, Արցախն այսօր հանձնվեց, կորցրեցինք

11:03 -12:47 Արցախի խնդիրը լիբանանահայության համար հիմնական, կյանքի խնդիր է

14:50 – 15:29 Ո՞ր թուրքին կարող ենք վստահել՝ հոխորտացող Էրդողանի՞ն, թե՞ Ալիևին

15:56 – 16:23 կհասկանանք, որ քաղաքական կյանքի մեջ զիջումը

Комментарии

Информация по комментариям в разработке