ՇՏԱՊ․ Փոխհատուցման չափը հայտնի, ապրելու տեղը՝ անհայտ

Описание к видео ՇՏԱՊ․ Փոխհատուցման չափը հայտնի, ապրելու տեղը՝ անհայտ

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածների բնակարանի կամ տան կորուստն ամբողջովին կփոխհատուցի. նման որոշում այսօր կայացվել է կառավարության նիստում։ Կտրվի բնակարանի գնման վկայագիր, և կփոխհատուցվեն տան վերանորոգման գումարը, կենցաղային առաջնային գույքի վնասները։1-ին գոտու յուրաքանչյուր քառակուսին վերականգնելու համար նախատեսված է 60 հազար դրամ փոխհատուցում,2-րդ գոտու համար՝ 40 հազար:Ամբողջությամբ կփոխհատուցվի 16 բնակարանի և երկու առանձնատան ձեռքբերման գումարը,իսկ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվելու է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա: Սանահին կայարան 12 շենքի 16 բնակարանով շենքի բնակիչներն էլ այսօր եղել են կառավարության ուշադրության կենտրոնում:Առաջին հարկի 6 բնակարաններն ամբողջությամբ տուժել են,շենքն էլ վնասնվածության այն աստիճանի է փաստորեն , որ պետք է քանդել:Այս դեպքում բնակարանի գնման վկայագիր կստանան նաեւ 2-րդ եւ 3-րդ հարկերի բնակիչները:

Комментарии

Информация по комментариям в разработке