ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Անդրանիկ Թևանյան

Описание к видео ԱՄՆ-ի նպատակն է այս տարածաշրջանը բոցկլտող կրակի վերածել․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը դեմ չէ միջանցքին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Այն տրամաբանությամբ, որով այդ միջանցքը ներկայացվում է Թուրքիայի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի կողմից, փաստացի նշանակում է Սյունիքի հատվածը կտրել Հայաստանից ու Հայաստանը, ի վերջո, տանել ոչնչացման։ Միջանցքի տրամաբանությունն այն է,որ Հայաստանն ուղղակի պետք է տարածքը տրամադրի մեր թշնամիներին։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դեմ է միջանցքին, այլ ուզում է, որ այդ միջանցքը վերահսկվի Արևմուտքի, բայց իրականում թուրքական աշխարհի կողմից։ Իրանն ու Ռուսաստանը դեմ են այս տրամաբանությանը, որովհետև արևմտաթուրքական վերահսկողությունը միջանցքի նկատմամբ՝ նշանակում է այս տարածաշրջանից իրենց հեռացում»,- նկատել է մեր զրուցակիցը։

Комментарии

Информация по комментариям в разработке