83-ամյա տատիկը արցունքներն աչքերին խնդրում է արդարությունը վերականգնել

Описание к видео 83-ամյա տատիկը արցունքներն աչքերին խնդրում է արդարությունը վերականգնել

Այսօր՝ փետրվարի 19-ին, SHAMSHYAN.com է դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանն ու նրա աղջիկը՝ Լենա Բադալյանը: Ֆոտլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք ասում էին. «Ով կմտածեր, որ մեր տան տղամարդու մահվանից հետո գաղտագողի մեր հարսը սև կբերեր մեր գլխին: Մեզանից թաքուն իր մարդկանց գրանցել է տան վրա, ինչի պատճառով անօգնական վիճակում գտնվող թոշակառու տատիկը զրկվել է Փարոսից: Դա քիչ էր, վերջերս էլ տեղեկացանք, որ մեզանից թաքուն դիմել է դատարան ու Կոտայքի մարզի դատարանը Լիդա Բադալյանի ու նրա ամուսնու կողմից տարիներով կառուցված տան մեծ մասը սեփականության իրավունքով հատկացրել է հարսին:

Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2019...

Комментарии

Информация по комментариям в разработке