Ինչպես նիհարել՝ չվնասելով առողջությանը

Описание к видео Ինչպես նիհարել՝ չվնասելով առողջությանը

Ըստ ՄԱԿ–ի տվյալների, Հայաստանի բնակչության 48%-ն ունի ավելորդ քաշի խնդիր։

▶ Սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ստամոքսաաղիքային տրակտի և այլ ոչ ինֆեկցիոն հիվադությունների կապը ճարպակալման հետ բժշկագիտությունը վաղուց ապացուցել է։

▶ Ճարպակալումը 21–րդ դարի մարդկության ամենալուրջ մարտահրավերներից է։

«Ինչպես նիհարել՝ չվնասելով առողջությանը» ֆեսբուքյան ուղիղ միացման ժամանակ խոսվելու է հետևյալ թեմաներով. 👇🔻

✔ Առողջ սննդակարգի հիմնական բաղադրիչները։
✔ Ինչպես ճիշտ սննդակարգ պահել՝ հաշվի առելով աշխարհագրական պայմաններն ու սեզոնայնությունը։
✔ Ֆիզիկական ակտիվության դերը նիհարելու հարցում։
✔ Ինչպես պահպանել ճիշտ նիհարելու տեմպը։
✔ Ինչպես պահպանել քաշը նիհարելուց հետո (յո–յո էֆեկտ)։
✔ Անդրադարձ մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

🔻 Live-ը կվարի բժիշկ–դիետոլոգ (Բժշկական օրդինատուրա ԵՊԲՀ Էկոլոգիայի և հիգիենայի ամբիոնում, սննդաբան՝ ՌԴ «Սնվելու գիտահետազոտական ինստիտուտում». Մոսկվա) Լիդիա Այվազյանը։

#Fitlandia #Ֆիթլանդիա #LosingWeight

Комментарии

Информация по комментариям в разработке