Դավիթ սարկավագ։ Ուխտագնացություն։ Գիշերային ժամերգություն։ Davit sarkavag uxtagnacutyun zhamergutiun

Описание к видео Դավիթ սարկավագ։ Ուխտագնացություն։ Գիշերային ժամերգություն։ Davit sarkavag uxtagnacutyun zhamergutiun

Խոսնակ՝ Դավիթ սարկավագ Հովհաննիսյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Ինչպես ծառի վրա միանման տերևներ չենք գտնի, այնպես էլ աշխարհի բոլոր մարդիկ, տարբեր լինելով հանդերձ, միավորվելու կարևորագույն պատճառներ ունեն, այն որ արարված են Աստծու պատկերով և նմանությամբ, ունեն մեկ Երկնավոր Հայր, մկրտությամբ, ազատվելով նախածնողներից ժառանգած ադամական մեղքից, Աստծու որդիներ են դառնում, Սուրբ Հոգու շնորհներին և քրիստոնյա անվանն արժանանում, իսկ Հաղորդությամբ, հաղորդակից դառնալով Քրիստոսի Մարմնին և Արյան, փրկության հնարավորություն ունենում: Միավորող այս պատճառները բնական կերպով տրամադրում են քրիստոնյաներին փոխադարձ սիրո, համերաշխության և միաբանության:
Աստծով այս միաբանության լավագույն օրինակները եկեղեցական համայնքներն են, որոնք հոգևոր սպասավորների առաջնորդությամբ և ուղեկցությամբ, միմյանց օգնելով և աջակցելով, ձգտում են դեպի Երկնային Արքայություն: Մարդն արարված է երկնքի համար և այնտեղ է մարդու հավիտենական կացարանը, ուր հանգստանալու է իր բոլոր վշտերից ու տառապանքներից: Դեպի Երկինք տանող ճանապարհին համայնքները հաճախ են միավորվում աղոթքի շուրջ։
Աղբյուր՝ surbzoravor.am

#Դավիթսարկավագ, #ժամերգություն, #քարոզ, #ուխտագնացություն, #uxtagnacutyun, #qaroz, #zhamergutyun

Комментарии

Информация по комментариям в разработке