Naregatsi Art Institute and Melos LLC are organizing the unprecedented Naregatsi Festival of the Arts from June 15-22 at the Komitas Chamber Music Hall. During these 8 days the aim of the festival is to present the works of artists living in Armenia and Armenian contemporary music and the arts on a broad spectrum, from traditional art to folk songs, dances, spiritual songs, contemporary music, and jazz.
«Նարեկացի» արվեստի միությունը և «Մելոս» ընկերությունը հունիսի 15-ից 22-ը կազմակերպում են Նարեկացի արվեստների աննախադեպ փառատոնը որը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:Նպատակն է ներկայացնել բացառապես Հայաստանում ապրող և ստեղծագործող արվեստագետներին` հայ արդի երաժշտությունն ու կերպարվեստն իր լայն դիապազոնով` ավանդական արվեստից ժողովրդական երգ-պար, հոգևոր երգ, ժամանակակից երաժշտություն` ընդհուպ մինչև ջազ:
http://on.fb.me/12y9qY4
Ութօրյա համերգաշարում կներկայանան հանրհայտ հայ երաժիշտներ Վահան Արծրունին, Արթուր Ավանեսովը, Մերի Դոլմազյանը, Աստղիկ Վարդանյանը, Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը, ինչպես նաև բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած հետևյալ խմբերը` Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլը, «Լույս» հնգյակ, «Օշական» եռյակ, Հայաստանի կամերային երգչախումբը, «Շողակաթ» երգչախումբը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների և «Կարին» ազգագրական երգի-պարի համույթները:
The eight-day concert series will feature renowned Armenian musicians, Vahan Artsruni, Artur Avanesov, Astghik Vardanyan, Mary Dolmazyan, Levon Araqelyan, Armen Hyusnunts, Vahagn Hayrapetyan, as well as the international award-winning Gurdjieff Folk Instruments Ensemble, Luys Quintet, Oshakan Trio, Chamber Choir of Armenia, Shoghakat Choir, Naregatsi Folk Instruments Ensemble and Karin Folk Song & Dance Ensemble.
Համերգաշարը կուղեկցվի հայ անվանի նկարիչների նկարների ցուցահանդեսով: Առաջին անգամ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանը կներկայանա իր` նորաստեղծ «ֆոտոաուրա» ոճի լուսանկարների ցուցադրմամբ:
The festival will be accompanied by the exhibition of paintings by renowned Armenian artists and for the first time, Naregatsi Art Institute founder, Nareg Hartounian, will also showcase his "Photaura" style of photography.
Տոմսերը վաճառվում են կամերային տան տոմսարկղում: Մանրամասների համար զանգահարել 077827996 կամ 094532750 հեռախոսահամարներով:
Tickets are now on sale at the box office of the Komitas Chamber Music Hall. For further inquiries, please call 077 827996 or 094 532750.
Информация по комментариям в разработке