Ազնվամորու մուրաբա/Մալինայի մուրաբա/Բնական դեղամիջոց/варенье/

Описание к видео Ազնվամորու մուրաբա/Մալինայի մուրաբա/Բնական դեղամիջոց/варенье/

Սիրելինե՛րս, ողջույն։ Այսօր պատրաստելու ենք համեղ, օգտակար, առողջարար ազնվամորու մուրաբա։ Պատրաստման եղանակը պարզ է, օգտագործվող մթերքներտը` մատչելի։ Ազնվամորին լվանում ենք հոսող ջրի տակ և դնում քամիչի վրա։ Թասի մեջ շերտ֊շերտ լցնում ենք շաքարավազն ու ազնվամորին։ Թողնում ենք մի քանի ժամ, մինչև այն արձակի իր հյութը։ Որից հետո թասը տեղափոխում ենք կրակին, թողնում որ մուրաբան եռա մոտ 5 րոպե։ Անջատում ենք կրակը և թողնում մեկ օր։ Հաջորդ օրը նորից թասը դնում ենք կրակին և եփում այնքան, որ ափսեի մեջ լցված մուրաբայի հյութի վրա գդալով գիծ տանելու դեպքում` գծի եզրերը դանդաղ միանան։ Պատրաստի մուրաբան լցնում ենք մաքուր, չոր տարրաների մեջ, թողնում, որ մի փոքր հովանա և փակում մաքուր կափարիչներով։
Մուրաբան ունի բուժիչ հատկություններ, ցանկալի է, որ յուրաքանչյուրս այն ունենա խոհանցում։

Բաղադրությունը
1կգ ազնվամորի
1 կգ շաքարավազ

Рецепт
малина-1 кг
сахар - 1 кг

Комментарии

Информация по комментариям в разработке