"Տաս միլիոն հայ ենք մենք"
Հայաստանի Երգի Պետական Թատրոն
Music by Arthur Grigoryan, լyrics by Anita Hakhverdyan
Երաժշտություն` Արթուր Գրիգորյան, խոսք` Անիտա Հախվերդյան
Պատմությունը մեր ու բաժինը բախտի,
Հայրերիս անցած ճանապարհը գաղթի`
Ադանա, Պոլիս, Էրզրում, Արդահան,
Բայազետ, Մուսա լեռ, Տրապիզոն, Մուշ ու Վան:
Ղարսեցի մեծ տատն իմ դժողք էր տեսել:
Թեհրանում իմ պապը դպրոց էր հիմնել:
Քեսաբում ծնվել ու ծառեր էր տնկել
Հայրը իմ` քաղաքներ ու գյուղեր ու մեր տունն էր թողել:
Միշտ է ցավը, միշտ է դավը հայը տեսել,
Բայց իր խաչը, բայց իր դրոշը բարձր պահել:
Դարն անցել, նոր դար է սկսվել,
Բայց ոչ ոք ու ոչինչ երբեք չի մոռացվել:
Ու
Հայրը իմ ու պապը իմ հայ են ծնվել,
Թոռն ու ծոռը` հայ մնացել:
Հայ եկել ենք, հայ կգնանք,
Եւ արյունը մեր մեջ հայկական երբեք ջուր չի դառնա:
Տաս, տաս, տաս միլիոն հայ:
Պատմությունը մեր ու բաժինը բախտի,
Հայրերիս հասած ճանապարհը գաղթի
Իրարից տարբեր ու իրար շատ նման:
Մինչ այսօր մենք փնտրում ենք հարմար հանգրվան.
Հարավից հյուսիս, արեւմուտք, արեւելք`
Աշխարհի չորս կողմ, ամեն տեղ հայ լինենք:
Աշխարհի ծայրում, հուշերի զնդանում
Մենք ապրում ենք, ժպտում, բայց կարոտն է տանջում մեզ նույն:
Միշտ է ցավը, միշտ է դավը հայը տեսել,
Բայց իր խաչը, բայց իր դրոշը բարձր պահել:
Դարն անցել նոր դար է սկսվել,
Բայց ոչ ոք ու ոչինչ երբեք չի մոռացվել:
Ու էլ
Հայրը իմ ու պապը իմ հայ են ծնվել,
Թոռն ու ծոռը` հայ մնացել:
Հայ եկել ենք, հայ կգնանք,
Եւ արյունը մեր մեջ հայկական երբեք ջուր չի դառնա:
Սերնդե սերունդ ժառանգած իրարից
Պատմությունը մեր ասելու ենք նորից,
Որ բորորս սկիզբ ենք առել մի երկրից:
Երկրացի ենք, մի ազգ ենք ու հայրենակից ենք մենք:
Միշտ է ցավը, միշտ է դավը հայը տեսել,
Բայց իր խաչը, բայց իր դրոշը բարձր պահել:
Դարն անցել, նոր դար է սկսվել,
Բայց ոչ ոք ու ոչինչ երբեք չի մոռացվել:
Ու էլ
Հայրը իմ ու պապը իմ հայ են ծնվել
Թոռն ու ծոռը` հայ մնացել:
Հայ եկել ենք, հայ կգնանք,
Եւ արյունը մեր մեջ հայկական երբեք ջուր չի դառնա`
Մենք միշտ էլ հայ կմնանք:
Տաս միլիոն հայ ենք մենք
Տաս միլիոն հայ ենք մենք
Տաս միլիոն հայ ենք մենք
Տաս միլիոն հայ ենք մենք
Информация по комментариям в разработке