85 Մօտեցրո՛ւ, Տէ՛ր, ականջը քո եւ լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ 2Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տէ՛ր. փրկի՛ր, Աստուա՛ծ իմ, քո ծառային, որ յոյսը դրել է քեզ վրայ։ 3Որորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ 4Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տէ՛ր, քանզի հոգիս դէպի քեզ բարձրացրի. 5որովհետեւ դու, Տէ՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդէպ, ովքեր կանչում են քեզ։ 6Ակա՛նջ դիր, Տէ՛ր, իմ աղօթքներինեւ ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։ 7Իմ նեղութեան օրը ես կանչեցի քեզ, եւ դու լսեցիր ինձ։ 8Աստուածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանուի քո գործերին։ 9Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջեւ, յաւիտեան փառք պիտի տան քո անուանը։ 10Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում, եւ միայն դո՛ւ ես Աստուած։ 11Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից։ 12Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը։ 13Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։ 14Աստուա՛ծ, անօրէններն յարձակուեցին ինձ վրայ, բռնակալների ամբոխներն հետապնդեցին ինձ, եւ քեզ իրենց առջեւ Աստուած չհամարեցին։ 15Բայց դու, Տէ՛ր Աստուած իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ։ 16Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զօրութի՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն։ 17Եւ ինձ բարութեան նշա՛ն ցոյց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամօթահար լինեն, որ դու, Տէ՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ։
Սաղմոս Գլուխ 85
Информация по комментариям в разработке