Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը զանգել ԱԱԾ տնօրենին ու ասել` կոկաին կա. բացառիկ հարցազրույց

Описание к видео Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը զանգել ԱԱԾ տնօրենին ու ասել` կոկաին կա. բացառիկ հարցազրույց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը, հինգ տարի է, Հայաստանից հեռացել ու բնակվում է Մոկսվայում, բացառիկ հարցազրույց է տվել Mediahub-ին։ Հարցազրույցի ընթացքում նա որոշ բացահայտումներ արեց իր ծրագրերի մասին։ 

Մասնավորապես, Պողոսյանն ասաց, որ օրեր առաջ ինքը դիմում է գրել և դուրս եկել ՀՀԿ-ից և նոր կուսակցություն է բացել։ Կուսակցությունը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ Պողոսյանն ասաց, որ մեր երկիրը փրկելու խնդիր ունենք այսօր, որի համար միասնություն է հարկավոր, դրա համար իրենք իրենց նորաստեղծ կուսակցության գրասենյակներ են բացելու նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Միասնության ճանապարհին Միհրան Պողոսյանը պատրաստ է համագործակցել նաև գործող վարչախմբի անդամների հետ, միայն թե հեռացնեն այս ամենի գլխավոր մեղավորին՝ վարչախմբի ղեկավարին․ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որի անունը, ի դեպ, նա հարցազրույցի ընթացքում ոչ մի անգամ չի տալիս։ 

Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին, նախորդ իշխանությունների օրոք իր շուրջ տեղի ունեցող սկանդալային իրադարձություններին, իր դեմ արդեն նոր իշխանությունների օրոք հարուցված քրեական գործերին և վերջին դեպքին՝ կոկաինի գործին, որով ինքը զանգահարել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։

Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
  / mediahubam  
  / mediahubam  
https://t.me/mediahubam
  / mediahubtv  

#լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

Комментарии

Информация по комментариям в разработке