Ի՞ՆՉ ՇՇՆՋԱՑ ԹՈՒՐՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱԿԱՆՋԻՆ

Описание к видео Ի՞ՆՉ ՇՇՆՋԱՑ ԹՈՒՐՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱԿԱՆՋԻՆ

Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է, Ջեյհուն Բայրամովն արդեն հանդիպել է թուրք պաշտոնակցին: Թե ինչ են քննարկել, հստակ հայտնի չէ, նշվում էր միայն, որ օրակարգում նաեվ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր կան: Մեր փորձագետների դիտարկմամբ որեվէ լավ բան այս հանդիպումից սպասել պետք չէ, ավելին, վստահ են, որ չի շրջանցվել Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցը: Հարց, որն արդեն առանձին բանակցությունների թեմա է, եվ որեվէ առնչություն չունի խաղաղության պայմանագրի հետ, որի նախաստորագրման ջատագովն էր Ալիեվը: Եվ սա, մասնագետների խոսքով, պատահական չէ: Պայմանագրից դուրս բերել բոլոր սկզբունքային ու կենսական նշանակության հարցերը, հետո էլ գլուխ գովել, թե հաջողացրինք՝ հասանք ստորգրմանը: Իսկ հողի վրա դա լինելու է ընդամենը թուղթ, որը չի ներառում եվ ոչ մի վիճահարույց հարց ու հետեվաբար ոչինչ էլ չի երաշխավորում:

Комментарии

Информация по комментариям в разработке