19 08 24 Սևանում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուր:

Описание к видео 19 08 24 Սևանում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուր:

Օգոստոսի 19-ին Սևան քաղաքի Նաիրյան-Աբովյան խաչմերուկին կից բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս սևանցի Արթուր Կիրակոսյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուր:
Արթուրի ընտանիքը նախաձեռնել և իրականացրել է այս գաղափարը, իսկ Սևանի համայնքապետարանը ցուցաբերել է իր աջակցությունը: Ցայտաղբյուրի բացմանը ներկա էին Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, 44-օրյա պատերազմում զոհված սևանցիների ծնողներ, Սևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, Արթուրի ընկերները, հարազատներն ու բազմաթիվ սևանցիներ:
Արթուր Կիրակոսյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացումը կատարեց Արթուրի եղբայրը՝ Վահե Հայկի Կիրակոսյանը: Օգոստոսի 19-ը Արթուրի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 25 տարեկան:
Սևանցի Արթուր Հայկի Կիրակոսյանը 2020-ի սեպտեմբերի 27-ից մասնակցել է պատերզմական գործողություններին, որպես ժամկետային զինծառայող: Դիրքում եղել են 7 ծառայակից ընկերներով:
Բոլորի հետ, հերոսաբար մարտնչելով թշնամու դեմ, զոհվում է նաև Արթուրը, Հադրութի պաշտպանական մարտերում՝ հոկտեմբերի 10-ին: Արթուրն ընկավ, որ իր կրտսեր ընկերները ծառայեն խաղաղ հայրենիքում, ընկավ հավատով, ընկավ իր բաժին հողը պաշտպանելիս, ընկավ ընկերների հետ։ Արթուր Կիրակոսյանի ընտանիքը պատրաստել էր նաև անվանական նվերներ Արթուրի ծննդյան օրվա կապակցությամբ, որոնք բաժանեցին ներկաներին:
2020թ-ի սեպտեմբերի 27-ին Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արթուր Հայկի Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Комментарии

Информация по комментариям в разработке