Feka 23 - Karabala (Official Music Video)
Mix & Master: Feka 23
Beat : Վլո
Բառերը՝
Ես ոնց Կարաբալան կանգնած եմ ճանապարհին,
Ես ոնց Կարաբալան՝ ծաղիկներով ճանապարհին,
Առանց մի պատճառի իմ հոգին չարչարին,
Առանց մի պատճառի տվածս վաճառին։
Ալիքը տալիքա քեզ, բռատ, տալիքա դելիկատես,
Եթե տարիքը բալիկա տես, թեման էլ մնում ա նմանապես, տես,
Ալիքը տալիքա քեզ, բռատ, տալիքա դելիկատես,
Եթե բարիքը տալիքա քեզ, ըտե վառի կտանի դե բարիքը քեզ, դու...
Պտի ձգես, պտի բքես, դե բա դե բարիքը չտանի քեզ,
Պտի բրթես, պտի գրկես, մարդը դե թվերը բացել ա, տես,
Ու շոպտը կոպիտա տես, ուրբաթը շաբաթից մոտիկա քեզ,
Հիմա դե թոբաթե տաբատդ հագել ես, չի փրկի մեկա թե գոտի կապես։
Կարդա կտակարանը, ու կչքվի սատանան էլ տես,
Դատարանը մտնի մուտքը մեկը բարետես,
Ու տերը նմանա մեզ, ստելը պատել են վարի տես,
Սուտն էլ փակելա, մարի քեզ, սիրտն էլ մնումա քարի պես։
Ես կտամ պարանը քեզ, մտի դամբարանը տես,
Հիմա պատարաքը մեծ պատառա սաղ պարադա տես,
Ապե դե, սառնամանիք, սաղդ իրար նման եք, սաղդ իրար կտանեք,
Սաղդ իրար կսպանեք, սաղդ իրար վրից մեկա կտանեք դուք։
Էլ ինչը տանեք դուք, էլ ինչ ընտանիք դուք,
Մի տակ են սաղ պատերը մեկա ձեր էս տանիքում,
Կտակ են սաղ դատերը, մեկը ձեր էս չարիքում,
Փտած ուղեղները մնացել են մի տարիքում։
Իսկ իմ ծաղիկներն էլ իմ երգերն են,
Ծաղիկների թերթերի տեղն էլ իմ թափառող մտքերն են,
Դատարկ հոգիների տեղը մեկը չարքերն են,
Դատարկ փողոցների տերը թափառող շներն են…
Սոցիալական ցանցեր ''Feka 23''
Instagram: / feka_23
Tik-Tok: / feka23
23 Label Studio-ում ձայնագրության համար +37433333919
23 Label Studio's Instagram: / 23label_official
Информация по комментариям в разработке