Սուրբ Կարապետ եկեղեցի

Описание к видео Սուրբ Կարապետ եկեղեցի

Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1628 թ.֊ին՝ Աստվածատուր Երեցի կողմից։ Վերակառուցվել է 1831 թ.֊ին՝ Պարսկահայսատանից և Արևմտյան Հայաստանից Ռնդամալ գաղթած, ներկայիս բնակիչների պապերի կողմից՝ գյուղի տանուտեր և շրջանի գավառակի վարչական ղեկավար՝ Մելիք Շեկոյի գլխավորությամբ։
2004֊2008 թթ.֊ին ավերակ դարձած եկեղեցին վերակառուցվել է Մելիք Շեկոյի շառավիղների կողմից՝ հովանավորությամբ բարերար, գործարար՝ Աշոտ Գևորգյանի և գլխավորությամբ՝ շինարար Վանիկ Գևորգյանի։
Վերաօծվել է 2008 թ.֊ի դեկտեմբերի 6֊ին՝ ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի։
Այժմ եկեղեցին գործող եկեղեցի է։
Ճարատարապետական հորինվածքով ուշ շրջանի եռանավ բազիլիկ է, թաղակապ տանիքը պահում են երկշարք 6֊ական սյուները, որոնք բերվել են Սարիղամիշից՝ 1831 թ.֊ին վերակառուցման ժամանակ։
Եկեղեցու շրջակայքում է գտնվում միջնադարյան գերեզմանոցը, որն հարուստ է հատկապես 11֊17֊րդ դարերի հոյակերտ խաչքարերով, տապանաքարերով։
Եկեղեցու բակում ձևավորվել է խաչքարերի պուրակ, խորհրդային շրջանում եկեղեցու բակում՝ հողաշերտի տակ թաքցված խաչքարերը հայտնաբերելուց հետո, վերջին վերակառուցման ժամանակ։
Եկեղեցու և առհասարակ Ջրառատ֊Ռնդամալի պատմամշակութային հարուստ անցյալի վերաբերյալ կարող եք ծանոթանալ Ջրառատի Պատմության թանգարանում ցուցանմուշներից, որոնց մեջ է նաև եկեղեցու եպիսկոպոսական գահաթոռը, որին նստել է Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը։

Комментарии

Информация по комментариям в разработке