Հաստ աղիքի քաղցկեղ. կոլոնոսկոպիա

Описание к видео Հաստ աղիքի քաղցկեղ. կոլոնոսկոպիա

#ԷրեբունիԲԿ #հաստ_աղիք #կոլոնոսկոպիա
Հաստ աղիքի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել. լավագույն մեթոդը պարբերաբար կատարվող հետազոտությունն է՝ կոլոնոսկոպիան:

Կոլոնոսկոպիայի նշանակության մասին է խոսում «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը:

Ծառայությունը հագեցած է նորագույն սարքերով, որոնք հնարավորություն են տալիս ախտորոշել հաստ աղիքի նույնիսկ աննշան խնդիրները: Դրանց առկայության դեպքում հենց միանգամից, տեղում հնարավոր է հեռացնել նորագոյացությունները կամ պոլիպները, որպեսզի հետագայում չվերածվեն քաղցկեղի:

Կոլոնոսկոպիկ հետազոտությունը տևում է ընդամենը 20 րոպե: Եթե կա կոլոռեկտալ քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն, ապա հետազոտությունը պետք է կատարել 40 տարեկանից հետո՝ տարվա մեջ մեկ անգամ: Հակառակ դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է կատարել 45 տարեկանից հետո:

------------------------------------------------------------------------------------------------
🏥Հետեւեք մեզ նաև
✔️Facebook   / erebounihospital  
✔️Instagram   / erebouni_mc  
✔️Website https://erebunimed.com/
✔️Telegram https://t.me/erebounimed
🏥Բաժանորդագրվեք մեր ալիքին    / @erebunimedicalcenter8065  
🏥Երևան, Տիտոգրադյան 14
🏥010471100
🏥[email protected]
#էրեբունի_բժշկական_կենտրոն

Комментарии

Информация по комментариям в разработке