Ջրականի ականանետային մարտկոցը` 44-օրյա պատերազմում․ պատմում է հրամանատարը

Описание к видео Ջրականի ականանետային մարտկոցը` 44-օրյա պատերազմում․ պատմում է հրամանատարը

2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում լեյտենանտ Հմայակ Կիրակոսյանը 3 ամսվա սպա էր, ծառայում էր 9-րդ պաշտպանական շրջանում՝ Ջրականի(Ջաբրայիլի) 3-րդ հրաձգային գումարտակում՝ որպես 120 մմ ականանետային մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար։ Պատերազմի 6-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, մարտկոցի հրամանատար, կապիտան Հարություն Սարոյանի զոհվելուց հետո Հմայակը նշանակվում է մարտկոցի հրամանատար։

Հմայակ Կիրակոսյանը ներկայացնում է իրենց ստորաբաժանման՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը անցած մարտական ուղին, պատմում է Ջրականի, Հադրութի, Մարտունու շրջանում տեղի ունեցած մարտական գործողությունների մասին:
Ամբողջական նյութը՝ https://www.hetq.am/hy/article/161660

Комментарии

Информация по комментариям в разработке