Arsen Safaryan & Sirusho - Ughaki // Արսեն Սաֆարյան և Սիրուշո -Ուղղակի

Описание к видео Arsen Safaryan & Sirusho - Ughaki // Արսեն Սաֆարյան և Սիրուշո -Ուղղակի

Official Music Video

Music ։ Vahram Petrosyan
Lyrics : Anita Hakhverdyan
Video Drector : Goga Khachatryan
Arrangement : Martin Mirzoyan

Խոսք՝ Անիտա Հախվերդյան
Երժ․՝ Վահրամ Պետրոսյան
Ռեժիսոր ՝ Գոգա Խաչատրյան
Գործ․ ՝ Մարտին Միրզոյան
—————————————————————————————————
Ուղղակի

I
ԱՐՍԵՆ-Ուղղակի հոգնեցի ես իմ սեր,
Թողնելով չասված խոսքեր, փակեցի ծանոթ դռներ,
Որ մեկի հետ ես քեզ չեմ փոխել,
Ուրիշին ես չեմ սիրել, ուղղակի փորձիր ներել:

ՍԻՐՈՒՇՈ- Ես ուղղակի հեռացա և գիտեմ ինչն էր դարձել խնդիր,
Ես ուղղակի հասկացա, որ էլ չկա իմ սրտում թրիռ:

ԿՐԿՆ.
Գուցե ուշ չէ հիմա ինչ-որ բան փոխել,
Մոռանալ ամեն ինչ ու նորից սկսել,
Բայց անցած ուղին չես անցնի կրկին,
Այն ինչքան երկարի, վերքը խոր կլինի,
Ինքն իրեն թող մարի սիրո հույսը վերջին:


II
ՍԻՐՈՒՇՈ- Եթե ես իմ անցյալն ափսոսեմ, սերը մեր փորձեմ բուժել
Վախենամ հետո տուժեմ, չեմ ուզում քեզ անվերջ հանդուրժել
Երեկվանը չեմ արդեն, գինը սիրելու գիտեմ:

ԱՐՍԵՆ- Զգում էի վերջն այս ներքուստ
Որտեղ կա սեր կա այնտեղ կորուստ
Երբ որ մի բան կոտրվի,
Ինչ ել անես նույնը չի լինի

ԿՐԿՆ.
Գուցե ուշ չէ հիմա ինչ-որ բան փոխել…


ՍԻՐՈՒՇՈ-Գոնե մի բան ասեիր,
ԱՐՍԵՆ- Գոնե մի պահ սպասեիր դու ինձ,
Բայց չմնաց մեզ ոչինչ, սա հատուցումն էր գործած մեղքի:

ԿՐԿՆ.-
Գուցե ուշ չէ հիմա ինչ-որ բան փոխել

Комментарии

Информация по комментариям в разработке