ԵՐԳ. Տխուր եմ նորից

Описание к видео ԵՐԳ. Տխուր եմ նորից

Խոսքերի հեղինակ՝ Արամ Հակոբյան
Երաժշտությունը՝ MEDIAMAG AI

Երգն ու տեսահոլովակն ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականության կողմից։

Տխուր եմ նորից

Ու կրկին գիշեր։ Աշխարհն է քնած։
Հանգած են շենքի բոլոր լույսերը:
Եվ միայն իմ տան լույսն է չմարած՝
Ինձ այցելել են ցավոտ հուշերը։

Հուշեր կորսված, դավաճան սիրո,
Հուշեր հարազատ մարդու կորստի,
Անցած գնացած ջահել օրերի
Ու կյանքում գործած իմ սխալների։

Ափսոսանք, զղջում, կարոտ ու թախիծ՝
Միախառնվել են զգացմունքներս
Ու կարծես նաև այս միայնությունից,
Քունս չի տանում՝ տխուր եմ նորից։

© Արամ Հակոբյան

#ai #երգ

Комментарии

Информация по комментариям в разработке