Ինչպես 1971թ․-ին հաջողվեց «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքարեր

Описание к видео Ինչպես 1971թ․-ին հաջողվեց «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքարեր

Վազգեն Մանուկյանի կենսագրությունը ներկայացնող կարճ ֆիլմերի շարքից.1971թ.

Խորհրդային միության տարիներին Վազգեն Առաջին կաթողիկոսը մի խումբ երիտասարդների, որոնք ակտիվ էին ազգային հարցերի շուրջ և որոնց հետ նա բավականին մտերմացել էր, առաջարկում է «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքար: Վեհափառը մտահոգություն ուներ, որ հատկապես Ադրբեջանում դրանց գոյությունը վտանգված է: Այդ ակտիվ երիտասարդներից էր Վազգեն Մանուկյանը, որի գլխավորությամբ մի քանի երիտասարդների հաջողվում է 1971 թվականին Նախիջևանից արժեքավոր խաչքարեր գաղտնի տեղափոխել Հայաստան:

Վազգեն Մանուկյանի կենսագրությունը ներկայացնող այս կարճ ֆիլմերի շարքը ներկայացնում են Վազգեն Մանուկյանի կենսագրության հիշարժան դրվագները այն պահից, երբ նա այս շարքի 1967թ.-ին մասին պատմող ֆիլմում նկարագրված իրադարձություններից հետո որոշեց իր կյանքը նվիրել ոչ թե գիտությանը, մասնավորապես մաթեմատիկային, որից բացառիկ ընդունակություններ ուներ, այլ որոշեց իր կյանքը նվիրել Հայաստանի ապագայի իր տեսլականի իրականացմանը` հզոր հայրենիքի կերտմանը:

Комментарии

Информация по комментариям в разработке