Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Բերդ քաղաքում տղամարդուն սպանած կասկածյալին

Описание к видео Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Բերդ քաղաքում տղամարդուն սպանած կասկածյալին

Այսօր` մարտի 20-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Բերդի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Բերդի քննչական բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 127 տան բնակիչ, 25-ամյա Գրիգոր Մաթևոսյանին: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 18-ին սուր կտրող- ծակող առարկայով համաքաղաքացիներ, 28-ամյա Գագիկ Ճաղարյանին սպանելու, իսկ 38-ամյա Վրեժ Մաթևոսյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Երևանից Բերդ քաղաք են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Արայիկ Մգոյանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել հանցագործության բացահայտմանը` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Բերդի բաժնի իրենց գործընկերների հետ: Այս պահին Բերդի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Արգամ Մայիլյանի որոշմամբ Գ. Մաթևոսյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Գ. Մաթևոսյանը նախկինում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (գողություն) հատկանիշով 2 անգամ դատապարտվել է, իսկ այս պահին էլ դատարանի կողմից ազատազրկվել է պայմանական, մեղադրվելով ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի հատկանիշով:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/...

Комментарии

Информация по комментариям в разработке