ՇԻԶՈՖՐԵՆԻԱ | № 8

Описание к видео ՇԻԶՈՖՐԵՆԻԱ | № 8

#հոգեբանալի #ՎահանՍիմոնյան #VahanSimonyan

1:07 Ինչո՞ւ ըտրեցիք հոգեբույժի մասնագիտությունը:
2:05 «Շիզոֆրենիա» բառը նշանակում է ճեղքվածություն: Արդյո՞ք այս խնդիրը բնորոշվում է անձի երկատվածությամբ:
3:07 Որո՞նք ենք շիզոֆրենիայի ախտանշանները:
4:29 Ո՞րն է ցնորքը, ո՞րն է զառանցանքը:
9:49 Արդյո՞ք այդ ախտանշանները կարող են բնորոշ լինել հոգեկան առողջության այլ խնդիրներին:
11:57 Ի՞նչ հետազոտական մեթոդներով կարելի է հաստատել շիզոֆրենիա ախտորոշումը:
13:32 Ինչպե՞ս ընտանիքի անդամները հասկանան, որ իրենց հարազատի մոտ կա շիզոֆրենիա։
13:54 Մարդն ինքը կարո՞ղ է կասկածել, որ իր մոտ շիզոֆրենիա կա:
14:52 Ե՞րբ է առաջին անգամ ի հայտ գալիս շիզոֆրենիան:
16:05 Հնարավո՞ր է արդյոք ձևացնել շիզոֆրենիայի առկայությունը, օրինակ զորակոչից խուսափելու համար:
17:24 Որո՞նք են շիզոֆրենիայի առաջացման պատճառները:
19:52 Արդյո՞ք գլխուղեղի տրավմաները կարող են հանգեցնել շիզոֆրենիայի:
23:34 Արդյո՞ք սոցիալ-հոգեբանական գործոնները կարող են նպաստել շիզոֆրենիայի առաջացմանը:
24:36 Արդյո՞ք դրական սթրեսը ևս կարող է հանգեցնել շիզոֆրենիայի առաջացմանը:
28:21 Արդյո՞ք բուժուման արդյունքում մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել:
31:57 Ինչպե՞ս հարազատները օգնեն շիզոֆրենիա ախտորոշում ունեցողին վերադառնալ լիարժեք կյանք:
35:38 Արդյո՞ք շիզոֆրենիայի դեղորայքային բուժումը ունի անդառնալի կողմանկի ազդեցություն: Բուժել շիզոֆրենիան, թե՞ ոչ:
39:23 Արդյո՞ք շիզոֆրենիա ախտորոշում ունեցող անձը պետք է ամուսնանա և երեխա ունենա:
41:29 Կարելի է գենետիկական հետազոտությամբ պարզել արդյոք պտղի մոտ կարո՞ղ է շիզոֆրենիա զարգանալ:
42:38 Պե՞տք է այցելուին ասել, որ իր մոտ շիզոֆրենիա է:
45:16 Ի՞նչ խորհուրդ կտաք այցելուներին և իրենց հարազատներին: Ինչպե՞ս ապրել շիզոֆրենիայի հետ:

🇦🇲 Շիզոֆրենիա ախտորոշումը շատերի համար հնչում է որպես դատավճիռ։ Երբեմն ոչ մարդը, ոչ էլ իր հարազատը չեն ուզում ընդունել այս հոգեկան խնդիրը, ինչի պատճառով հաճախ ուշացնում են բուժումը և խորացնում վիճակը։

Արդյո՞ք այս ախտորոշումը այդքան վախենալու է։ Արդյո՞ք այն նշանակում է, որ մարդը չի կարող լիարժեք կյանքով ապրել և մնալ հասարակության ակտիվ անդամ։ Գոյություն ունի՞ արդյոք շիզոֆրենիայի բուժում։

«Հոգեբանալի»-ի հյուրը հոգեբույժ Վահան Սիմոնյանն է։

🇺🇸 Schizophrenia sounds like a verdict to many. Sometimes neither the person nor his relative wants to accept this diagnosis. So they often delay the treatment and worsen the problem. Is being diagnosed with Schizophrenia so scary? Does it mean that a person cannot live a full life and remain an active member of society? Is there a cure for schizophrenia?

🇷🇺 Шизофрения для многих звучит как приговор. Иногда ни сам человек, ни его родственники внутренне не принимают этот диагноз. Поэтому они часто откладывают лечение и усугубляют проблему. Настолько ли страшен диагноз «шизофрения»? Значит ли это, что человек не может жить полноценной жизнью и оставаться активным членом общества? Лечится ли шизофрения?

Комментарии

Информация по комментариям в разработке