Հարսանիքներին երգող ամենաթանկաբազար տղամարդ աստղերը.բացահայտում՝ ով ինչքան է պահանջում

Описание к видео Հարսանիքներին երգող ամենաթանկաբազար տղամարդ աստղերը.բացահայտում՝ ով ինչքան է պահանջում

Հայկական շոու բիզնեսում երգիչների մի մաս կա, որոնք ի սկզբանե տարբերվել են մյուսներից ոչ թե իրենց կատարած երգերով, այլ այն հոնորարներով որոնք ստանում են այս կամ այն միջոցառմանը մասնակցելիս։ Շատ լեգենդներ են պտտվում, թե որ երգիչն ինչքան գումարի դիմաց է ներկայանում կոմերցիոն միջոցառումներին։ Այսօր Starnews.am-ը ձեզ մոռացնել կտա լեգենդներն ու կներկայացնի, թե իրականում ով ինք արժեքի դիմաց է հանդես գալիս։ մեր ցուցակում ներկայացված են ամենաթանկաբազար հայ տղամարդ աստղերը։


Առաջին հորիզոնականում Ռազմիկ Ամյանն է, ով միանգամից նոր թափ առավ ու բարձրացրեց այն հոնորարները որոնցով նախկինում աշխատում էր։ 5 երգի համար Ռազմիկ Ամյանը պատվիրատուներից վերցնում է 15․000 ԱՄՆ դոլլար։ Զարմանալին այն է, որ նա երգում է ռաբիս երգեր ու մարդիկ այդ հսկայական գումարները վճարում են, որպեսզի լսեն ռաբիս երաժշտություն։ Ու որքան էլ մեր էստրադային դեմքերը փորձեն համոզել լսարանին, որ իրենք բարձր ճաշակ ունեն, դրա համար էլ ռաբիս չեն երգում, հոգու խորքում նրանցից շատերն են երազում ունենալ նույն հոնորարները։



Սարոն ևս բացառություն չէ ու երգում է նույն արժեքով։ Որքան էլ, որ զարմանալի է, բայց մարդիկ վճարում են այդ գումարները։ Հանուն արդարության նրանք կարողանում են ուրախացնել մարդկանց,բայց միևնույն ժամանակ չեն համաձայնվում 1 դոլլար պակաս վարձատրությանը։


Արամ MP3-ը 10․000 դոլլարի դիմացպատրաստվում է երգել 30 րոպե։ Իսկ ահա Արա Մարտիրոսյանը 20․000 դոլլար է վերցնում, որպեսզի ներկայանա այս կամ այն միջոցառմանը։ Իհարկե գովելի է, որ հայ տղամարդը այդքան վաստակում է, սակայն մի փոքր էլ տհաճ, որ այդ գումարները վաստակում են ռաբիս երգերով հանդես գալու համար։

Комментарии

Информация по комментариям в разработке