Davit Amalyan Hogu Hnchyun OFFICIAL

Описание к видео Davit Amalyan Hogu Hnchyun OFFICIAL

Davit Amalyan. Hogu Hnchyun. Music and lyrics by Davit Amalyan. Arrangement by Areg Arustamyan, Dir. Argishti Torosyan. Դավիթ Ամալյան, Հոգու հնչյուն. Հեղինակ` Դավիթ Ամալյան, Ռեժիսոր` Արգիշտի Թորոսյան

Հոգու հնչյուն
Դավիթ Ամալյան

Նստել եմ նորից հայելու առաջ ու նայում եմ լուռ՝ հոգնած մատներիս,
Որոնք ինձ թախծով խնդրում են ասես, որ չկրկնեմ էլ նույն մեղեդին...
Դաշնամուրի մոտ նստած եմ ահա, նայում եմ հոգնած լուռ ստեղներին,
Որոնք ինձ թախծով խնդրում են կարծես, որ չնվագեմ էլ նույն մեղեդին...

Սակայն ես ինքս մի ստե՛ղն եմ կյանքի, ու ինձ էլ կարծես կյանքն է նվագում,
Ինչպե՞ս հորինեմ ուրախ մեղեդի, եթե իմ հոգում թախիծն է տիրում,
Սակայն ես ինքս մի ստեղն եմ կյանքի, մասնիկը նրա կամքի կամակոր,
Ինչպե՞ս նվագեմ ուրախ մեղեդի, եթե իմ հոգում թախիծն է տիրում:

Փորձում եմ որսալ օդում վերստին ցիր ու ցան ճախրող երմը երգիս,
Փորձում եմ գտնել ուրախ երանգներ պիրկ շիթերի մեջ արյունող վերքիս...
Նստել եմ նորից ինքս իմ առջև, ու ձյուն է իջնում ճերմակ մազերիս,
Մատներիս հոգնած կաթում է ահա դեմքիս խազերից մի նուրբ մեղեդի...

Սակայն ես ինքս մի ստե՛ղն եմ կյանքի, մասնիկը նրա կամքի կամակոր,
Ինչպե՞ս նվագեմ ուրախ մեղեդի, եթե իմ հոգում թախիծն է տիրում,
Սակայն ես ինքս մի ստե՛ղն եմ կյանքի ու ինձ էլ կարծես կյանքն է նվագում,
Ինչպե՞ս հորինեմ ուրախ մեղեդի, եթե իմ հոգում թախիծն է տիրում...

#Davit_Amalyan #Hogu_Hnchyun #Areg_Arustamyan

Комментарии

Информация по комментариям в разработке