Դարձել ենք «страна напуганных идиотов», մեր գնած զենքերը Ադրբեջանը մեզնից շուտ է իմանում․Վարդանով

Описание к видео Դարձել ենք «страна напуганных идиотов», մեր գնած զենքերը Ադրբեջանը մեզնից շուտ է իմանում․Վարդանով

Ալիևը ձիու վրա է, իրեն խաղաղություն պետք չէ, Կիրանց-Ոսկեպար, Բաղանիս-Այրում հատվածներում երբ սահմանազատման պրոցես էր ընթանում, Ադրբեջանի տիրապետության տակ 700-900 հեկտար տարածքն ինչո՞ւ չվերադարձրեցին և այդտեղ սյուն չտեղադրվեց, ուժեղի մոտ թույլն է մեղավոր։ Նրանք սահմանազատմամբ հետ չեն գնա, անընդհատ պահանջելու են զիջումներ, պետք է ժամանակ շահել և ուժեղանալ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՈՄԱ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։
«Զենքեր ենք գնում տարբեր երկրներից, թնդանոթ Հնդկաստանից, Ֆրանսիայից Ցեզր կայաններ, ինչն, իհարկե, լավ է, բայց պետք է հակաօդային համակարգն ապահովենք, արկեր ձեռք բերենք, ամբողջական լինի գնումը։ Մատակարարումը ինչպես է լինելու, շատ խնդիրներ կան։ Հայաստանը պետք է գաղտնի պահի զենքի գնումը, քանակ, անունները, դարձել ենք «страна напуганных идиотов», մեր գնած զենքերը Ադրբեջանը մեզնից շուտ է իմանում։ Ադրբեջանը մեր դիրքերի նկարները ունի, իսկ ՊՆ-ն լրագրողներին արգելում է նկարել, պետք է իրական ապառնալիքներից պաշտպանվել»,- ընդգծեց Վարդանովը։
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#ՎովաՎարդանով#ՀՀօկուպացվածտարածքներ#զենքեր#սահմանազատում
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке