Ռուբեն Հախվերդյանի ասուլիսը

Описание к видео Ռուբեն Հախվերդյանի ասուլիսը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչ Ռուբեն Հախվերդյանը շեշտեց, որ ռազմաճակատ քաղցրավենիք ուղարկելու փոխարեն, զինվորներին պետք է ուղարկեն սպառազինություն:

Նա հենց ասուլիսի ընթացքում զանգահարեց իր ընկերներից ազատամարտիկ Վարդան Գևորգյանին, ով այս պահին էլ գտնվում է առաջնագծում: Վարդան Գևորգյանն ասաց. «Մեզ կոնֆետ ու պեչենի պետք չի, մեզ գիշերային տեսանելիության սարքեր ուղարկեք, որ թշնամուն լավ տեսնենք ու ոչնչացնել կարողանանք: Այստեղ տղաներն ասում են, որ թշնամին 2500 զոհ ունի և 35 հատ տանկ ենք խփել»,- փոխանցեց ազատամարտիկ Վարդան Գևորգյանը:

Պարոն Հախվերդյանն էլ շեշտեց, որ այս ամենի պատասխանատուն կառավարությունն է, որը պետք է հրաժարական տա:

Комментарии

Информация по комментариям в разработке