Ինչ անել երբ մարդ ու կնիկ իրար միս են ուտում ընտանիքում էլ անհաշտություն է

Описание к видео Ինչ անել երբ մարդ ու կնիկ իրար միս են ուտում ընտանիքում էլ անհաշտություն է

Մեզ մեկ-մեկ թվում է թէ հեռվում ապրող մարդիկ ավելի քիչ թերություններ ունեն, քան թէ մեր շուրջն ապրող մարդիկ որ մեր աչքի առաջ են։ Ու մենք կենտրոնանում ենք մեր սիրելիների սխալների, թերությունների ու չարդարացված սպասումների վրա։ Մենք ամեն Կիրակի չենք գնում մեր տան մոտակա եկեղեցին, բայց հենց գնում ենք արտասահման մի հատ սիրուն եկեղեցի ենք տեսնում, մտնում ենք։ Մենք մեր հայրենիքի տեսարժան վայրերն ու թանգարանները լավ չգիտենք, բայց չափչփում ենք արտասահմանյանը։ Բայս այս գրվածքս մարդկանց մասին է։ Բայց ինչքան ցավ ենք պատճառում հաճախ մենք մեր սիրելիներին, երբ նրանց մեջ միայն վատն ենք տեսնում ու չենք նկատում լավը։ Ես շատ եմ տեսնում ընտանիքներ, ուր մարդ ու կնիկ ապրել են 20 տարի ու կամ իրար միս են ուտում, կամ էլ նրանցից մեկն է ուտում մյուսի միսը։ Ոչ մի լավ բան չի տեսնում ամուսնու կամ կնոջ մեջ։ Հիշում ե՞ք երբ դպրոցում սովորում էինք ասում էին նաև կարմիր գրիչ բերել, որպեսզի կարմիրով սխալներ տակ ընդգծենք։ Հա, հասկացանք, սխալներ կան։ Բայց մի հատ էլ կանաչ գրիչ վերցրու և քո ամուսնու կամ կնոջ բոլոր բարի ու դրական որակների ու արածների տակ ընդգծի որ հիշես։ Թէ չէ դու լավը չես տեսնի ու քո ընտանեկան ամուսնական կյանքը այս երկրի վրա դժոխքի կվերածես։

Комментарии

Информация по комментариям в разработке