ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ 🙏 Բացահայտի՛ր կյանք փոխող գաղտնիքը | Դերեկ Պրինս

Описание к видео ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ 🙏 Բացահայտի՛ր կյանք փոխող գաղտնիքը | Դերեկ Պրինս

🙏 Երկրպագությունը քրիստոնյա հավատացյալի կյանքի անբաժան մասն է։ Այն կյանք փոխող ազդեցություն ունի։ Սակայն, ցավոք շատերը չեն տիրապետում այս ճշմարտությանը։ Շատերն անտեսում և թերագնահատում են երկրպագության զորությունը, անլուրջ վերաբերվում դրան։
📚 Այս ուսուցման ընթացքում Աստվածաշնչի սիրելի ուսուցիչ Դերեկ Պրինսը սովորեցնում է երկրպագության խորության և կարևորության մասին։
🔥 Այս ուսուցումը կարող է արմատապես փոխել ձեր վերաբերմունքն աստվածաշնչյան երկրպագության հանդեպ։
____________________________________________
➡️ Դիտենք, օրհնվենք և տարածենք։
____________________________________________
00:00 Հռչակումներ
01:42 Երկրպագության աստվածաշնչյան տեսակները
02:43 Հացի ընծայի մատուցումը
12:14 Գլխի խոնարհումը
15:12 Ձեռքերի դերը երկրպագության մեջ
22:27 Իջնելով ծնկների վրա
28:10 Ծափ տալը երկրպագության գործողություն է
31:42 Երեսնիվայր ընկնելը երկրպագություն է
40:39 Տիրոջ առաջ պարելը
45:27 Ինչո՞ւ պետք է մարմինը մասնակցի երկրպագության մեջ
51:58 Գոհության, փառաբանության և երկրպագության փոխհարաբերությունները
57:38 Ե՞րբ ենք լսում Աստծու ձայնը
1:08:43 Երկրպագությունը Հայտնություն գրքում
____________________________________________
➡️ Մեզ կարող եք հետևել Ֆեյսբուքում՝
  / derekprincearmenia  
____________________________________________
👩‍💻 Հետևեք մեզ մեր կայքում՝ www.derekprince.am
____________________________________________
📚Դերեկ Պրինսի գրքերը ձեռք բերելու համար
գրեք ֆեյսբուքյան մեր էջին։

Բովանդակություն:
==============================
Հռչամումներ. Հովհաննես 4.23–24; 1 Թես. 5։23–24
I. Հացի ընծան որպես երկրպագության տեսակ (Ղևտ. 2:1–11)

Նոր Կտակարանում նախանշում է մի բան, որը հոգևոր է:
Ա. Հացահատիկի ընծա. շատ մանր աղացած ալյուր, որը ցույց է տալիս մեր կյանքի նվիրաբերումն Աստծուն:
Դրան պետք է խառնվի՝
1. Յուղը, որը խորհրդանշում է Սուրբ Հոգին։
2. Խունկը, որը երկրպագության խորհուրդն է։

Բ. Քահանան՝ ընծան մատուցելու համար (խոսք 2)
1. Հացահատիկից ու ձեթից մի քիչ վերցնում է։
2. Բայց ամբողջ կնդրուկը, այսինքն՝ երկրպագությունը պետք է ամբողջությամբ տրվի բացառապես Տիրոջը

Գ. Ոչ մի թթխմոր (խ. 11)։ Զոհը պետք է մատուցվի անկեղծությամբ և ճշմարտությամբ (համեմատեք 1-ին Կորնթ. 5:7-8):
Դ. Ոչ մի մեղր (քաղցր խոսքեր), քանի որ երբ այն այրվում է, դառնում է կպչուն, սև զանգված։
Ե. Զոհը մատուցվում է աղով (խ. 13)։ Սա ուխտի փոխհարաբերության ցուցիչ է՝ պարտավորություն։

II. Աստվածաշնչում երկրպագություն բառը միշտ նկարագրում է մարմնի կեցվածքը.
Ա. Խոնարհելով գլուխը
1. Աբրահամի ծառան (Ծննդ. 24:26)։
2. Իսրայելի զավակների երեցները (Ելք 4:31)։

Բ. Ձեռքեր՝ երկու տարբեր կեցվածք։
1. Ձեռքերի վեր բարձրացումը որպես Աստծո վեհության, գերիշխանության ճանաչում։
ա. Դավիթ (Սաղմ. 63:1 և այլն)
բ. Դավիթ (Սաղմ. 141։2)

2. Ձեռքերն առաջ պարզելը ցույց է տալիս ընդունելու համար բաց լինելը.
ա. Դավիթ (Սաղմ. 143։6)
բ. Սողոմոն (2 Տար. 6: 12–13)

Գ. Խոնարհվել ծնկների վրա
1. Սողոմոն (2 Տար. 6: 12–13)
2. Պողոս (Եփես. 3:14)
3. Ամեն կենդանի արարած (Ես. 45:23)

Դ. Ծափահարում (Սաղմ. 47։1)։
Ե. Բարձրաձայն աղաղակելը

Զ. Երեսնիվայր ընկնելը
1. Սա Աստվածաշնչում ամենից հաճախ պատկերված պաշտամունքի ձևն է։
2. Այն ցույց է տալիս ամբողջական կախվածությունը Աստծուց։
3. Աբրահամը դա արեց (Ծննդ. 17:3, 15)։

Է. Պարել Տիրոջ առջև՝ ձեր ամբողջ ուժով
1. Դավիթ (2 Սամ. 6:14)
2. Բայց Մեղքողն անարգեց իր ամուսնուն պարելու համար, ուստի երեխաներ չունցավ (խ.20)

Հ. Ո՞րն է մարմնի կարևորությունը:
1. «Մեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվեն» (1֊ին Թեսաղ. 5:23):
2. Դավիթ. «Օրհներգիր Տիրոջը, ով իմ անձ» (Սաղմ. 103:1):
ա. Դավթի հոգին վառվում էր։
բ. Դավթի հոգին խոսեց նրա շնչին՝ մարմնի որոշումը կայացնողի հետ
գ. 1 Կորնթ. 15։44

III. Գոհության, փառաբանության և երկրպագության հարաբերություններ
Ա. Ոչ մեկը չի փոխարինում որևէ մեկին
1. Գոհաբանությունը ընդունում է Աստծու բարությունը։
2. Փառաբանությունն ընդունում է Աստծու մեծությունը։
3. Երկրպագությունն ընդունում է Աստծու սրբությունը։

Բ. Աստծուն մոտենալու նշանակված ուղին (Սաղմ. 100։4)
1. Նրա դռները մտնենք գոհությամբ։
2. Նրա սրահները՝ փառաբանությամբ։
3. Գոհություն և փառաբանություն (Սաղմ. 95:1-7)
ա. Այսպիսով, մենք ընդունում ենք Աստծուն որպես բոլորի մեծ Արարիչ
բ. Վերջնական նպատակը՝ երկրպագել, խոնարհվել, ծնկի գալ և ընդունել, որ Տերն Աստված է
4. Երկրպագության մեջ է, որ մենք լսում ենք Նրա ձայնը (խ. 7):

Գ. Մարիամն ու Մարթան (Ղուկաս 10.38-42; Հովհաննես 12.1-8)
1. Մարիամը նստեց Հիսուսի ոտքերի մոտ
2. Մարթան «ծանրաբեռնված» էր շատ ծառայությամբ (ինչպես շատ քրիստոնյաներ)
3. Հիսուսն ասաց. «Մարիամն ընտրեց բարի բաժինը»:
4. Մարիամը կոտրում է յուղի սրվակը Հիսուսի համար։
Երկրպագությունը որպես Հիսուսի ոտքերի մոտ նստելու արդյունք

Դ. Վեցաթև սերովբեները/ Եսայիա 6:1.
1. Երկու թևերով ծածկված երեսը՝ պաշտամունք։
2. Երկու թևերով ծածկված ոտքերը՝ պաշտամունք։
3. Երկու թևերով թռչելը խորհրդանշում է ծառայությունը։
4. Չորս թևեր երկրպագության, երկուսը՝ ծառայության համար։
5. Նրանք աղաղակում են՝ «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ», որը վերապահված է Աստծուն երկրպագելու համար (համեմատեք Հայտն. 4 և 5 գլուխները):

Комментарии

Информация по комментариям в разработке