ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳ 2022 / Հիմա խաչիդ մոտ եմ գալիս - ԱՐՄԵՆ ԱՍԻՐՅԱՆ

Описание к видео ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳ 2022 / Հիմա խաչիդ մոտ եմ գալիս - ԱՐՄԵՆ ԱՍԻՐՅԱՆ

Խոսք՝ Քրիստինե Ալաբերքյան
1. Խաչին գամած մարմինդ սուրբ`
Դու մահացար, իմ Տե'ր Հիսուս,
Գլխիդ վրա թագի տեղակ
Իմ մեղքերից հյուսված պսակ։
Խաչին գամած մարմինդ սուրբ`
Դու մահացար, իմ Տե'ր Հիսուս,
Ու Քո մահվամբ փշի տեղակ
Ինձ տվեցիր կենաց պսակ

Հիմա խաչիդ մոտ եմ գալիս,
Հիսու'ս, խնդրում եմ, սիրելի՜ս,
Թափած արյամբ Քո սուրբ ու թանկ`
Ինձ դարձրու ձյունից ճերմակ։

Հիմա խաչիդ մոտ եմ գալիս,
Ու իմ սիրտը Քեզ եմ տալիս,
Դու ես հոգուս լույսը միակ,
Հիսու'ս, իմ սե՜ր, իմ հու՜յս, իմ կյա՜նք։

2. Գամերը չէր, որ պահեցին
Սուրբ մարմինը փայտե խաչին,
Այլ Հոր սերը, որ Միածնին
Զոհեց հանուն անարժանիս։
Գամերը չէր, որ պահեցին
Սուրբ մարմինը փայտե խաչին,
Այլ այն սերը, որով Որդին
Ներեց իրեն խաչողներին։

3. Նիզակը չէր կողը խոցել,
Մտրակը չէր վերքեր բացել,
Այլ իմ մեղքերը, որ Նրան
Մինչև խաչի մահվան տարան։
Ցավ ու արյամբ պատված մի խաչ,
Ու մի Խաչյալ` ծեծված, տանջված,
Լայնատարած պարզած ձեռքեր,
Որով աշխարհն էր Նա գրկել։

Hima xachit mot em galis - Armen Asiryan
NOR HOGEVOR ERG 2022

Հոգևոր երգերի ԱԼԲՈՄ
   • Հոգևոր երգերի ԱԼԲՈՄ / Հայաստանյաց Հավ...  

Քարոզների ԱԼԲՈՄ
   • Քարոզների ԱԼԲՈՄ / Հայաստանյաց Հավատացյալ  

Մամիկոն եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ
   • Մամիկոն եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ / Ma...  

Պավել եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ
   • Պավել եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ / Pave...  

Վրեժ եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ
   • Վրեժ եղբայր / Քարոզների ԱԼԲՈՄ / Vrej ...  

#Հայաստանյաց_Հավատացյալ
#Հոգևոր_երգ
#Արմեն_Ասիրյան

Կարող եք միանալ "Հայաստանյաց Հավատացյալ" վայբեռի խմբին այս հղումով`
https://invite.viber.com/?g2=AQBNS13M...

Հայաստանյաց Հավատացյալ 2022

Комментарии

Информация по комментариям в разработке