Ուրարտուի առեղծվածը. Մաքուր Պատմություն. #1 Միքայել Բադալյան

Описание к видео Ուրարտուի առեղծվածը. Մաքուր Պատմություն. #1 Միքայել Բադալյան

Ուրարտուն Հայոց Լեռնաշխարհի տարածքում հիաշատակված ամենահին պետությունն է: Հանրային գիտակցության մեջ այն վաղուց արդեն պարզապես հնագիտական արժեք չէ: Հնագույն պետությունը վերածվել է մեր ինքնության մի մասի: Մենք կրում ենք Ուրարտուի արքաների անունները, մեր խոսքում դեռ պահում ենք հին լեզվից մնացած բառերը, ապրում ենք այս արքայության հետքի մեջ և հաճախ անգամ չենք էլ նկատում դա:
Գիտնականները, սակայն, նկատում են, որ Ուրարտուն դեռ շատ պատմություններ ունի թաքցրած: Հարցերը անվերջ են, պատասխաները՝ կցկտուր: Գաղտնիքների փնտրտուքը դեռ շարունակվում է:
Առասպելներից և կենացներից անդին, իրական Ուրարտուի մասին պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ:

Մաքուր Պատմություն

Գործարար Ալիքի եթերում մեկնարկում է նոր ծրագիր՝ ՛՛Մաքուր Պատմություն՛՛: Պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը ամեն շաբաթ իր հյուրերի հետ կզրուցի պատմության մասին:
Կրկին թերթել անցյալի էջերը, վերանայել պատմական իրադարձությունների մեկնաբանությունները, փորձել ավելի սթափ և քննադատական աչքով զննել մեր ժողովրդի թողած հետքը ժամանակի և տարածության մեջ:
՛՛Մաքուր Պատմություն՛՛-ը զրույց է անցյալի մասին՝ առանց ավելորդ փաթեթավորումների: Բաց մի թողեք նոր փոդքասթի աուդիո և վիդեո տարբերակները մեր մեդիահարթակներում և իհարկե FM 106.5-ի եթերում:

Комментарии

Информация по комментариям в разработке