Մշո Սուրբ Կարապետ (Տաթևի վանահայր Հայր Միքայել) - Msho Surb Karapet (Tatevi vanahayr Hayr Micael)

Описание к видео Մշո Սուրբ Կարապետ (Տաթևի վանահայր Հայր Միքայել) - Msho Surb Karapet (Tatevi vanahayr Hayr Micael)

Սբ. Կարապետ չայիր չիման
Բոլոր բարձր մեռ-մեռ դիվան,
Վանքերն հեռու են կերևան
Սբ. մասունքդ վանեց դիվան:

Սբ. Կարապետ գեղին մոտիկ
Երեք օր վազեցի բոբիկ
Ինքն կանե մարդու մտիկ
Մեծ զորավոր Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ աղբուր ու ջուր
Ոտքդ կուգա շատ կաղ ու կուր,
Դու ամենուն մուրազ տուր
Մուրազատուր Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ կայնեցուցին
Լուսեղեն հանդերձ հագուցին
Քրիստոս գիրկը մկրտեցին
Մկրտարար Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ էլման գետեր,
Մեջն է բուսեր կանաչ խոտեր
Քենե կուգան խնկի հոտեր,
Չանկլի-դիվան Սբ. Կարապետ:
Սբ. Կարապետ բարձր բոլոր
Ճամփեք ունի ոլոր-մոլոր
Ուր դուռ կերթա շատ ուխտավոր
Որ ոտավոր, որ ձիավոր

Մուրազ կուտա ուխտավորին
Ոսկե խնձոր ձիավորին,
Ջուխտակ աղբուր մըջ ոտ բակին
Ու դուռ կերթա գառ ու մաքին,
Մատաղ կենին լուս կիրակին
Մուրազատուր Սբ. Կարապետ:

Սբ. Կարապետ քեոշա-քեոշա,
Դուռդ կուգա բագ ու փաշա,
Ճամփեք ունիս ղոշա-ղոշա
Լուս-գերեզման Սբ. Կարապետ
Սբ. Կարապետ է մեջ դաշին
Սբ. անունքն իրեն հետ հաշտին
Շատ խաչապաշտ իրեն պաշտին
Մշո Սուլթան Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ եմ գնացել
Պառկերեմ մեջն եմ քնացել
Մուրազ տվեր չեմ իմացեր
Մուրազատուր Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ նստեր սարին
Մեջքը տվեր մարմար քարին
Մատաղ կուզեր վարդեվարին
Մուրազատուր Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ երկար խաչեր
Ոտքդ կուգան մանր մանչեր
Մատաղ կուզեր սև-սև խոչեր
Մուրազատուր Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ խորան-խորան
Մեջը կօրվի ոսկե օրան,
Սաղմոս ասեք բերան-բերան
Յոթը գլուխ ավետարան
Յոթը անուն է Սբ. Կարապետ
Մշո սուլթան Սբ. Կարապետ

Սբ. Կարապետ գլխատեցին
Կայսերի քաղաքեն հանեցին
Դեպի Մշո սար թաղեցին
Մշո Սուլթան Սբ. Կարապետ

Комментарии

Информация по комментариям в разработке