Ի՞նչ կա չկա Արզնիում

Описание к видео Ի՞նչ կա չկա Արզնիում

Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։
Ասում են, որ այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունեցել Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև։ Արան ընկել է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայել է զինվորներին՝ գտնել նրա դիակը, բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերել են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասել են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ վայրը կոչվել է Արզնի։
Արզնիում կան պատմամշակութային նշանակություն ունեցող եկեղեցիներ, մատուռներ և խաչքարեր։
Մեր նկարահանումը տեղի ունեցավ օգոստոսի 27-ին, որը մեծ նշանակություն ունի ասորի ազգի համար։ Երեկոյան, գյուղի հրապարակում հավաքվում են բնակիչները, այլ վայրերից բազմաթիվ հյուրեր են գալիս և երկու օր շարունակ նշում են սուրբ Մարիամ Աստվածածնի օրը։
Արզնի գյուղում մարդիկ դժգոհում են խմելու ջրից, ասում են՝ ջուրը օրվա մեջ մի քանի ժամ է գալիս ընդամենը և շուտ կտրվում։
Ավելի մանրամասն իմանալու համար, դիտեք հաղորդումը։

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
https://linktr.ee/ararattv

Հեռ․ 077 972282
Էլ․ հասցե։ [email protected]

Комментарии

Информация по комментариям в разработке