Logo video2dn
  • Сохранить видео с ютуба
  • Категории
    • Музыка
    • Кино и Анимация
    • Автомобили
    • Животные
    • Спорт
    • Путешествия
    • Игры
    • Люди и Блоги
    • Юмор
    • Развлечения
    • Новости и Политика
    • Howto и Стиль
    • Diy своими руками
    • Образование
    • Наука и Технологии
    • Некоммерческие Организации
  • О сайте

Скачать или смотреть Աշխատանքային ընդլայնված այց Լերմոնտովո, Անտառաշեն, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներ

  • Լոռու մարզպետի աշխատակազմ
  • 2018-07-09
  • 6546
Աշխատանքային ընդլայնված այց Լերմոնտովո, Անտառաշեն, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներ
  • ok logo

Скачать Աշխատանքային ընդլայնված այց Լերմոնտովո, Անտառաշեն, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներ бесплатно в качестве 4к (2к / 1080p)

У нас вы можете скачать бесплатно Աշխատանքային ընդլայնված այց Լերմոնտովո, Անտառաշեն, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներ или посмотреть видео с ютуба в максимальном доступном качестве.

Для скачивания выберите вариант из формы ниже:

  • Информация по загрузке:

Cкачать музыку Աշխատանքային ընդլայնված այց Լերմոնտովո, Անտառաշեն, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներ бесплатно в формате MP3:

Если иконки загрузки не отобразились, ПОЖАЛУЙСТА, НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если у вас возникли трудности с загрузкой, пожалуйста, свяжитесь с нами по контактам, указанным в нижней части страницы.
Спасибо за использование сервиса video2dn.com

Описание к видео Աշխատանքային ընդլայնված այց Լերմոնտովո, Անտառաշեն, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներ

Հուլիսի 6-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանի և մի խումբ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ապա աշխատանքային այցով եղավ Լերմոնտովո, Անտառաշեն, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) մարզի ղեկավարը կենտրոնի գործարար ծրագրերի պատասխանատու Պատվական Հախինյանի և կրթական ու կազմակերպչական հարցերի պատասխանատու Աննա Հովհաննիսյանի ներկայացմամբ ծանոթացավ ստեղծված պայմաններին, առկա հնարավորություններին և իրականացվող ծրագրերին: Պ. Հախինյանը նշեց, որ ստեղծման օրվանից ՎՏԿ-ն ակտիվորեն համագործակցում է Լոռու մարզպետարանի հետ, և արդեն հասցրել են համատեղ մի շարք ծրագրեր իրականացնել: Հ. Մարգարյանն իր հիացմունքն արտահայտելով կենտրոնում ստեղծված պայմաններից՝ նշեց, որ համագործակցությունն անպայման շարունակվելու և ընդլայնվելու է:
-ՏՏ ոլորտը ներկայում ամենաարագընթաց զարգացող ճյուղերից է, և ճիշտ համագործակցության դեպքում հնարավոր է լիարժեքորեն օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հնարավորությունները՝ ի շահ մարզի զարգացման,-իր խոսքում ասաց Հ. Մարգարյանը: Նա այս առումով կարևորեց հանրության շրջանում իրազեկման բարձրացումը: Օգտվելով առիթից՝ ՎՏԿ ներկայացուցիչները խնդրեցին մարզպետի աջակցությունը Վանաձոր քաղաքի մուտքերի մոտ ՎՏԿ ծրագրերի մասին պատմող տեղեկատվական պաստառների տեղադրման հարցում: Հ. Մարգարյանը խոստացավ հետամուտ լինել խնդրի լուծմանը:
Մարզպետն այնուհետև այցելեց Լերմոնտովո համայնք, որտեղ հանդիպեց գյուղապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների և բնակչության հետ: Հ. Մարգարյանը նրանց հետ զրույցում կարևորեց առավել ակտիվ համագործակցությունը մարզպետարանի հետ, ինչը կնպաստի արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը:
Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը տեղեկացրեց, որ համայնքային բյուջեի պահուստային ֆոնդում առկա 12 մլն դրամը նախատեսում են ծախսել միջհամայնքային ճանապարհների վերանորոգման վրա, քանի որ գյուղում առաջնային խնդիրներից մեկը հենց դա է: Հ. Մարգարյանը հորդորեց նաև համայնքապետարանում աստիճանաբար սահուն սերնդափոխություն իրականացնել և հնարավորություն տալ երիտասարդ կարող ուժերին թարմություն մտցնել ոլորտային աշխատանքներում:
Այցելություն կատարվեց նաև Լերմոնտովոյի մանկապարտեզ: Վերջինիս վերակառուցման ծրագիրն իրականացվել է նախորդ տարի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով բարեկեցիկ և հարմարավետ պայմաններում կազմակերպելու համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության գործընթացը: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ:
Շրջայց կատարելով մանկապարտեզում՝ Հ. Մարգարյանն ընդգծեց հատկապես տարածքի պահպանության և մաքրության խնդիրը՝ հանձնարարելով համայնքի ղեկավարին ավելի հետևողական լինել այս հարցում:
Անտառաշենում նույն ձևաչափով հանդիպմանը մարզպետը հաղորդակից դարձավ բնակիչների խնդիրներին: Նա առաջարկեց դրանք գրավոր կերպով ներկայացնել մարզպետարան՝ քննարկելու և ամփոփ փաստաթղթով կառավարությանը ներկայացնելու համար:
Ֆիոլետովոյում հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչների հետ անցկացվեց համայնքապետարանում: Այստեղ մարզպետ Հ. Մարգարյանը, բարձր գնահատելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, վստահեցրեց, որ անելու է հնարավորինը, որպեսզի այստեղի ռուսազգի բնակիչներն իրենց զգան որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ և օգտվեն բոլոր ընձեռված հնարավորություններից:
Այցի վերջին կանգառը Մարգահովիտ համայնքում էր: Նախ այցելություն կատարվեց Մարգահովտի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի "Օհանյան" բնապահպանական կրթության կենտրոն, որտեղ այցելուները ծանոթացան պայմաններին և իրականացվող ծրագրերին, ապա Մարգահովտի դպրոցում մարզպետը և մարզպետարանի պաշտոնյաները հանդիպեցին գյուղապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների ու համայնքի բնակիչների հետ: Վերջիններս շնորհավորեցին մարզի ղեկավարին՝ պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ մշտապես պատրաստ են սատարելու Հ. Մարգարյանին:
Մարզի ղեկավարն իր հերթին նշեց, որ հետևողական է լինելու մարզի բոլոր համայնքներում առկա խնդիրների՝ ըստ առաջնահերթության լուծմանը.
-Կուսակցական, սանիկ-բարեկամ հարաբերություններն իսպառ բացառվելու են բոլոր ոլորտներում: Կարևորվելու են առաջնային նշանակության խնդիրներն ու պրոֆեսիոնալիզմը,-ասաց Հ. Մարգարյանը:
Օրվա ավարտին մարզպետն այցելեց համայնքի նոր կառուցվող ըմբշամարտի մարզադպրոց, որն արդեն ավարտական փուլում է և շահագործման կհանձնվի սեպտեմբերին: Շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ 60 (համայնք)–40 (պետական բյուջե) համաֆինանսավորման տարբերակով: Նույն 60-40 համաֆինանսավորման տարբերակով է կառուցվում նաև Մարգահովտի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը: Համայնքի ղեկավար Սամվել Անանյանը մարզպետին տեղեկացրեց, որ երեխաների թվի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մանկապարտեզի տարածքն ընդլայնելու, ուստի կառավարությանն են ներկայացրել այս ծրագիրը, որն էլ արժանացել է հավանության:

Комментарии

Информация по комментариям в разработке

Похожие видео

  • ՀԱՅԻ ՈՒԺԸ․ՄԱՐԳԱՀՈՎԻՏ
    ՀԱՅԻ ՈՒԺԸ․ՄԱՐԳԱՀՈՎԻՏ
    3 года назад
  • Դսեղ՝ թաքնված գեղեցկությունը Լոռու սրտում
    Դսեղ՝ թաքնված գեղեցկությունը Լոռու սրտում
    2 месяца назад
  • «Էս ո՞ւր եք տանում, տվեք օգնեմ».  Փաշինյանն Աշտարակում օգնեց կնոջն առևտուրը տուն հասցնել
    «Էս ո՞ւր եք տանում, տվեք օգնեմ». Փաշինյանն Աշտարակում օգնեց կնոջն առևտուրը տուն հասցնել
    16 часов назад
  • ՍԵՐԸ ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՉԷ
    ՍԵՐԸ ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՉԷ
    6 лет назад
  • Face Control In Մարգահովիտ/ Ձորագյուղ //4k//
    Face Control In Մարգահովիտ/ Ձորագյուղ //4k//
    5 лет назад
  • Գուգարքի քարաղացի աղմուկն ու փոշին խաթարել են բնակիչների կյանքը
    Գուգարքի քարաղացի աղմուկն ու փոշին խաթարել են բնակիչների կյանքը
    2 года назад
  • Մայմեխ լեռան գաղտնիքը
    Մայմեխ լեռան գաղտնիքը
    2 года назад
  • Ռուսաստանը սադրանք է պատրաստո՞ւմ Գյումրիում
    Ռուսաստանը սադրանք է պատրաստո՞ւմ Գյումրիում
    8 часов назад
  • 🔴 СРОЧНО ТРАМП ОБЕЩАЕТ
    🔴 СРОЧНО ТРАМП ОБЕЩАЕТ "ОЧЕНЬ СИЛЬНЫЙ" УДАР ПО ИРАНУ #новости #одиндень
    7 часов назад
  • Скандал на $100 млн в Будапеште / Война: союзники в Заливе обвиняют США в провале /№1106/ Юрий Швец
    Скандал на $100 млн в Будапеште / Война: союзники в Заливе обвиняют США в провале /№1106/ Юрий Швец
    3 часа назад
  • Մարգահովիտի ճանապարհները՝ անմխիթար վիճակում
    Մարգահովիտի ճանապարհները՝ անմխիթար վիճակում
    6 лет назад
  • Մարգահովիտի կարանտինային առօրյան
    Մարգահովիտի կարանտինային առօրյան
    5 лет назад
  • Դիլիջանի սուբվենցիոն ծրագրերը
    Դիլիջանի սուբվենցիոն ծրագրերը
    3 месяца назад
  • «Սրանց մաշեցրել եմ ու դաշտը մաքրել եմ 5-6 ուժի համար»․ Ռոբերտ Քոչարյան
    «Սրանց մաշեցրել եմ ու դաշտը մաքրել եմ 5-6 ուժի համար»․ Ռոբերտ Քոչարյան
    4 часа назад
  • Անտառաշեն՝ կյանքն աղվեսներից հետո
    Անտառաշեն՝ կյանքն աղվեսներից հետո
    6 лет назад
  • Լերմոնտովո. սեփական ավանդույթներով ու կենցաղով
    Լերմոնտովո. սեփական ավանդույթներով ու կենցաղով
    11 лет назад
  • Վանաձորում մեծ թափով մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքները
    Վանաձորում մեծ թափով մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքները
    2 года назад
  • Ո՞րն է մոլոկանների՝ լավ բերք ստանալու գաղտնիքը
    Ո՞րն է մոլոկանների՝ լավ բերք ստանալու գաղտնիքը
    3 года назад
  • Առաջին սուբվենցիոն ծրագրերը Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում
    Առաջին սուբվենցիոն ծրագրերը Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում
    2 года назад
  • Բոսգեղ, Համզաչիման, Մարգահովիտ. հազարամյա գյուղի կյանքն այսօր
    Բոսգեղ, Համզաչիման, Մարգահովիտ. հազարամյա գյուղի կյանքն այսօր
    7 месяцев назад
  • О нас
  • Контакты
  • Отказ от ответственности - Disclaimer
  • Условия использования сайта - TOS
  • Политика конфиденциальности

video2dn Copyright © 2023 - 2025

Контакты для правообладателей video2contact@gmail.com