Ինչո՞ւ է Պուտինը խուսափում այցելել Կուրսկ

Описание к видео Ինչո՞ւ է Պուտինը խուսափում այցելել Կուրսկ

Փորձագետներն անդրադարձել են հարցին, թե ինչու Ռուսաստանի նախագահը չի այցելում ուկրաինական ռազմուժի թիրախում հայտնված Կուրսկի մարզ։

«Ամերիկայի ձայնի» զրուցակից-փորձագետները ուշադրություն են հրավիրում՝ նախորդ օրերին Կրեմլի ղեկավարն իրականացրեց մի շարք, այդ թվում՝ օտարերկրյա շարունակական այցեր, ինչն ինքնին սովորական երևույթ չէ Պուտինի նախորդ շրջանի գործունեության ընթացքում, սակայն Կրեմլի ղեկավարի երթուղին նրան, ամեն դեպքում, հեռու պահեց Ռուսաստանի մարզից, ուր երրորդ շաբաթն է ծանր մարտեր են ներխուժած ուկրաինական զինուժի հետ, ռուսական կողմը լուրջ կորուստներ է կրում՝ շարունակելով նահանջել։

Ռուսաստանի նախագահը վաղուց չէր եղել Հյուսիսային Կովկասում, ուր նա այցելեց Կաբարդինո-Բալկարիա, Հյուսիսային Օսիա և Չեչնիա։ Ավելի վաղ նա երկօրյա պետական այցով Ադրբեջանում էր։

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn

Комментарии

Информация по комментариям в разработке