Խաղաղության պայմանագրի բանակցություններում գերիների հարցը ներառված չէ. ըստ ընդդիմության

Описание к видео Խաղաղության պայմանագրի բանակցություններում գերիների հարցը ներառված չէ. ըստ ընդդիմության

Խաղաղության պայմանագրի բանակցություններում գերիների հարցը ներառված չէ. ըստ ընդդիմություն, սա լծակ է Բաքվի ձեռքում
Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ, այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ այն ընդգրկված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Պաշտոնական Երևանը թեև արձանագրում է, որ այդ փաստաթղթի գրեթե բոլոր դրույթները խախտված են, այդ թվում՝ գերիների վերադարձի կետը, բայց դրանք կատարելու հրապարակային պահանջ չի ներկայացնում, այն դեպքում, երբ Մոսկվան և Բաքուն շարունակ պնդում են, թե տարածաշրջանային ապաշրջափակման հարցը պետք է լուծվի հենց այդ հայտարարության համաձայն:

Комментарии

Информация по комментариям в разработке