Եթե ես կրկին պարեմ 15 - If I Dance Again 15 (ARMFLIX Original)

Описание к видео Եթե ես կրկին պարեմ 15 - If I Dance Again 15 (ARMFLIX Original)

Արմենը արդեն երկու տարի է գամված է անվասայլակին։
Պատերազմի ժամանակ ստացած վնասվածքից հետո հաջողվել է փրկել է կյանքը, սակայն նա մնացել է hաշմանդամ՝ անվասայլակին գամված։ Պարվեստում մեծ հեռանկարներ ունեցող երիտասարդը կորցնում է մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունը։ Արմենն այլևս ապրելու իմաստ չի տեսնում, հիասթափվել է ամեն ինչից։ Նրանից բաժանվում է սիրելի աղջիկը, ում հետ մինչ պատերազմը համատեղ կյանքի պլաններ էին կազմել։ Արմենի բնավորությունը գնալով ավելի է բարդանում։ Խնամակալները նրա հետ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Հերթական խնամակալը Անաիսն է, ում հետ պատմությունը լրիվ այլ ուղղությամբ է զարգանում։
Անաիսը ուսանողուհի է, ում շտապ աշխատանք է պետք ֆինանսական կարևոր հարցեր լուծելու համար։ Իմանալով, որ Արմենի հերթական խնամակալ-բուժքույրը դուրս է եկել աշխատանքից և նոր աշխատանք են փնտրում, Անաիսը դիմում է այդ աշխատանքի համար՝ չունենալով ոչ փորձ, ոչ համապատասխան կրթություն։ Արմենի մայրը դժվարությամբ, բայց համաձայնում է Անաիսին շանս տալ՝ հուսալով, որ գուցե կյանքին լրիվ այլ, տարբերվող հայացքով նայող աղջիկը կարող է տղայի հետ ընդհանուր լեզու գտնել։
Անաիսի և Արմենի առաջին հանդիպումը ծանր է լինում։ Արմենը վատ է ընդունում Անաիսին։ Բայց աղջիկը համառ է, գումարի կարիք ունի, պետք է դիմանա։ Միևնույն ժամանակ Անաիսի մտտերիմ ընկերը խոստովանում է իր զգացմունքների մասին։ Կարծես ամեն ինչ լավ է ընթանում, բայց Անաիսի և Արմենի միջև քիչ-քիչ առաջանում է համակրանք, որը վերաճում է սիրո։ Նրանք երկուսն էլ բարդ ընտրության առաջ են։ Արմենը չի ուզում Անաիսի կյանքում բեռ լինել, Անաիսը վստահ չէ, որ իր զգացմունքները փոխադարձ են։

Գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Օղլախչյան, Պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյան, Ռեժիսոր Հայկ Վարդանյան, Սցենարիստ Անի Մաղաքյան,
Դերերում
Էլեն Սաֆարյան, Րաֆֆի Գալստյան, Յուլիյա Ֆինկ, Արման Ղազարյան, Նարեկ Ղարիբյան, Հայկ Պետրոսյան, Հովհաննես Զիրոյան, Սևակ Սանթրոսյան, Տաթև Ղարիբյան,Աննա Մանուչարյան, Լիլիթ Բադանյան, Մարտին Բաբախանյան, Սոֆի Թովմասյան,

Комментарии

Информация по комментариям в разработке