Սամվել Կարապետյանի ծնունդին նախարարները գնալու են, բայց ոչ Մոնակո

Описание к видео Սամվել Կարապետյանի ծնունդին նախարարները գնալու են, բայց ոչ Մոնակո

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պնդում է՝ իր մասին հաճախ սխալ տեղեկատվություն է շրջանառվում։

«Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ, ես Մոնակոյում չեմ եղել ընդհանրապես ու էն ինչ-որ գրում են, որ ես գնացի-եկա, նորից գնում եմ, հայտարարություն եմ անում, որ գրողը դիտավորյալ մարդկանց ներկայացնում ա սուտ տեղեկություն»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Բեգլարյանը։

Բայց մի տեղեկատվություն նա չի հերքում։ Նա այսօր ներկա է լինելու գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան արարողությանը։

«Ծնունդ անպայման գնալու եմ, բայց դա Մոնակոյում չի լինելու»։

Комментарии

Информация по комментариям в разработке