Հայկական Ռեփ-Սա Ի՞նչ Ղարաբաղ է (1984)

Описание к видео Հայկական Ռեփ-Սա Ի՞նչ Ղարաբաղ է (1984)

Երգի խոսքեր

Նկարեցի լեռներ
Ու լեռներին կակաչ,
Եվ գագաթներ ձյունե,
Աղբյուրների կարկաչ.
Հայրս նայեց երկար
Ու գլուխը կախեց.
Թթի ծառը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի արտեր
Ու հնձաններ հուռթի,
Հազարագույն վարդեր,
Հրաշք ծառը թթի.
Մայրս նայեց դժկամ
Ու ժպիտը պաղ էր.
Մռավ սարը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Մռավ՝
Արևն ուսին թիկնած,
Նկարեցի Քիրսը՝
Այգաբացից շիկնած.
Հորեղբայրս եկավ
Նայեց, աչքում ծաղր էր.
Մեր Թարթառը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Թարթառ
Ու քարակերտ ձորեր,
Շուրջը զմրուխտ անտառ,
Արտույտներ ու լորեր.
Եվ տատս այս անգամ
Հոնքը դարձրեց աղեղ.
Գանձասարը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Ես հասկացա մի բան,
Ղարաբաղ իմ անգին,
Փոքր ես դու, սակայն
Մե՜ծ է, մեծ քո ոգին.
Որ մաճառդ մնա
Ազնիվ գինու մաճառ,
Արծիվներդ՝ արծիվ,
Տաճարներդ՝ տաճար.
Օ՜, տուր ինձ՝ նվաստիս,
Ռաֆայելի վրձին
Ու Սարյանի հանճար։
#արցախ #Հայաստան #🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

Комментарии

Информация по комментариям в разработке