Էթնիկ գույներ․ Նալբանդյան

Описание к видео Էթնիկ գույներ․ Նալբանդյան

Արմավիրի մարզի #Նալբանդյան համայնքը շատ հին պատմություն ունի, չենք սխալվի, եթե ասենք՝ հազարամյակների պատմություն:

Համայնքի բնակիչները մեզ ցույց տվեցին համայնքի պատմական նշանակության տարածքները, պարսից շահի նստավայրը, որն ըստ պատմողների մինչ շահի գալն արդեն իսկ ունեցել է հազարամյա բնակելի թաղամասեր։

Այս համայնքում է գտնվում նաև Մ.թ.ա. Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդը։ Տարածքը, որ կոչվում է Դավթի բլրաշար, ամբողջությամբ պեղված չի, բայց հայտնի է, որ այս բերդ-ամրոցը իր բնակելի թաղամասերով կառուցվել է Էրեբունի-Երևանից 6 տարի հետո։

Այստեղ է գտնվում նաև Արարատյան դաշտավայրի ամենահին քարտեզներից մեկը, որը տարիների ընթացքում ռեստավրացիայի է ենթարկվել։

Համայնքում նկարահանան ընթացքում ականատեսն եղանք նաև #եզդիական ավանդական հարսանիքի և հարսանեկան ծիսակատրության։

Նալբադյանը Հայաստանի այն համայնքներից է, որտեղ տարներ շարունակ կողք կողքի ապրել են #հայեր, #եզդիներ, #ասորիներ՝ հարգելով միմյանց մշակույթն ու ավանդույթները։


Հետևեք մեզ նաև՝
Instagram http://surl.li/pkmkz
Tiktok   / xiret_media  
Facebook   / xiret.media  
Website https://xirat.com/

Комментарии

Информация по комментариям в разработке