Մի օր այդ պատերազմը լինելու է, պետք է պատրաստ լինենք․ Հայկ Կարապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Описание к видео Մի օր այդ պատերազմը լինելու է, պետք է պատրաստ լինենք․ Հայկ Կարապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Հայկ Կարապետյանը ծնվել է 1996 թվականին Երևանում։ 2013-ին ընդունվել է բուհ, իսկ 2014-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, վեց ամիս անց ծառայությունը շարունակել Արցախի հանրապետության Մատաղիսի շրջանում։ Ժամկետային զինծառայության ընթացքում մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին։ Հենց այդ օրերին էր, երբ Հայկն առաջին անգամ գործողության մեջ տեսավ մեր դեմ կիրառվող անօդաչու սարքերն ու որոշում կայացրեց՝ զբաղվել ժամանակակից պատերազմներում, ցավոք, էական գործոն դարձած անօդաչու սարքերով։ Զորացրվելուց հետո ընդունվեց «Արմատ» ինժեներական լաբորատորիա որպես խմբավար։ Այս ոլորտում գիտելիքները խորացնելով աշխատել է ռազմարդյունաբերությամբ զբաղվող մի քանի ընկերություններում։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Հայկը Արցախ մեկնեց որպես կամավորական, եղել է «Մարտունի 2»-ում։ Ծանր օրեր շատ է տեսել, բայց ամենածանրը, ինչպես ասում է, պատերազմի վերջին օրն էր ու մեր պարտությունն արձանագրող փաստաթուղթը։ Հայկի համար պատերազմն ավարտված չէ, ու նրա ամբողջ գործունեությունն այսօր շաղախված է գալիք պատերազմին պատրաստվելու վճռականությամբ։
«Մի օր այդ պատերազմը լինելու է, պետք է պատրաստ լինենք»,-ասում է Հայկը։ 44-օրյա պատերազմից հետո նա ստեղծել է «Արմդրոն համայնք» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել տնտեսական ու գործնական գիտելիքները անօդաչու թռչող սարքերի կիրառման ոլորտում։ Հայկը նաև այդ սարքերի վերաբերյալ հայալեզու տեսաշարքի հեղիանակ է, պատրաստ է անվճար դասընթացներ անցկացնել յուրաքանչյուրի հետ, ով հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ կունենա իր մասնակցությունը։ Այս ոլորտում համագործակցություն կա ռազմահայրենասիրական տարբեր կառույցների հետ։

Комментарии

Информация по комментариям в разработке