ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ | Քո արվեստը դպրոցում 2022

Описание к видео ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ | Քո արվեստը դպրոցում 2022

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է դպրոցական երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ ժամանակակից արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Հանդիպումներն անցկացվել են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունեցել ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն մասնակցություն են ունեցել արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Ծրագրի շրջանակում 2022 թվականին Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տեղի են ունեցել հանդիպումներ 50 արվեստագետների հետ։ Ընդհանուր հանդիպումներին մասնակցել են 525 դպրոցի 4887 սան և 525 ուղեկցող մանկավարժ։

Комментарии

Информация по комментариям в разработке